Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՇԻՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

10.10.2019

 Սիրելի՛ տաշիրցիներ,
բազում ավանդույթներով լի համայնքի հարգարժա՛ն բնակիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ քաղաքի օրվա կապակցությամբ:
Տաշիր քաղաքը մշտապես ունեցել է իր ուրույն դեմքն ու դիմագիծը, որով տարբերվել է ու այժմ էլ առանձնանում է հանրապետության այլ համայնքներից: Տաշիրցի լինելու մեծագույն հպարտությունն է, թերևս, որ ձեզ մղում է շենացնելու, է՛լ ավելի լավը դարձնելու Ձեր ծննդավայրը, պահպանելու և կայուն ավանդույթների վերածելու Ձեր պապերի նիստուկացը, վարքն ու բարքը:
Համայնքին մաղթում եմ նորանոր զարգացումներ և առաջընթաց՝ ինչպես քաղաքում, այնպես էլ՝ ժողովրդի կյանքում և աշխատանքի մեջ:
Տաշիր քաղաքը մշտապես առանձնացել է նաև իր համեղ կաթնամթերքով, պանիրների համեղ տեսականիով ու պատահական չէ, որ այստեղ մեծ հանդիսավորությամբ նշում եք նաև Պանրի փառատոնը՝ այն դարձնելով Ձեր համայնքի բրենդը. էլ ի՞նչ Տաշիր առանց տեսակ-տեսակ պանիրների, ալպիական դաշտերի բույրով համեմված համեղ կաթնամթերքի:
Մաղթում եմ, որ առաջիկայում ինչպես այդ ոլորտում, այնպես էլ՝ հասարակական նշանակության այլ բնագավառներում միմիայն հաջողություններ գրանցեք՝ ի նպաստ համայնքի ու մարզի զարգացման:
Շնորհավո՛ր Տաշիրի օր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36