Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

09.10.2019

 Հոկտեմբերի 9-ին անցկացվեց Լոռու մարզպետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, մարզպետի խորհրդական Հարություն Այվազյանը:
Ողջունելով ներկաներին՝ Հ. Այվազյանն առաջարկեց հնարավորինս առարկայական քննարկումներ իրականացնել ոլորտում առկա խնդիրները վերհանելու նպատակով:
Նիստի շրջանակներում հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Համբարձումյանը շնորհանդեսի միջոցով ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից կատարված «Աշխատանքի շուկայում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և տնտեսական ռեսուրսների հավասար մատչելիության ապահովման հետ կապված իրավիճակի ուսումնասիրման» արդյունքները՝ բարձրաձայնելով մի քանի մտահոգող ցուցանիշերի մասին: Մասնավորապես նշվեց, որ ըստ ուսումնասիրությունների, պաշտոնապես գրանցված գործազուրկների 70 տոկոսը կանայք են՝ անդրադառնալով նաև դրա պատճառներին:
Օրակարգի երկրորդ հարցով հանձնաժողովի անդամ, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» Լոռու մասնաճյուղի նախագահ Նինա Հովհաննիսյանը ներկայացրեց վերլուծություն կազմակերպության կողմից իրականացվող «Կանանց լիդերության դպրոցի» գրանցած արդյունքների վերաբերյալ:
Քննարկվեցին ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:14:56