Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽԵԼԱՑԻ ԱՆԱՍՆԱԳՈՄԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ

09.10.2019

ՀՀ կառավարության կողմից հաստատված պետական օժանդակության ծրագրերի շրջանակներում Տաշիր համայնքի բնակիչ Վահան Մկրտչյանը ձեռնամուխ է եղել <<խելացի >> անասնաշենքի կառուցման աշխատանքներին:
Անասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, և հիմնադիրը պատրաստվում է այն վերազինել ժամանակակից սարքավորումներով (կաթի պահեստավորման սառնարաններով և կթի ագրեգատով):
Վահան Մկրտչյանը ջանք չի խնայում անասնաշենքի սարքավորումներով վերազինման աշխատանքներն ավարտելու մինչև հոկտեմբեր ամսվա վերջ:
Արդեն նոյեմբերին նախատեսում է արտերկրից ներկրել 30 գլուխ <<Հոլշտեյն>> ցեղատեսակի բարձր կաթնատվությամբ օժտված խոշոր եղջերավոր կենդանիներ, իսկ հաջորդ տարվա ընթացքում՝ ևս 30 գլուխ:
Անասնաշենքը նախատեսված է ընդհանուր թվով 60 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար:
Այսօր մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը և նույն վարչության գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանն այցելել են Վահան Մկրտչյանին, ծանոթացել <<խելացի>> անասնաշենքի կառուցման աշխատանքներին՝ հայտնելով մարզի ղեկավարի և վարչության պատրաստակամությունը՝ աջակցելու անհրաժետության դեպքում: Նրանք հույս են հայտնել, որ այս օրինակը վարակիչ կլինի նաև մյուս տնտեսվարողների համար՝ նշելով, որ գյուղատնտեսության մեջ առանց նորարարական տեխնոլոգիաների կիրառման հնարավոր չէ լուրջ արդյունքների հասնել, իսկ այսօր պետությունն իր շուրջ մեկ տասնյակի հասնող ծրագրերով, տալիս է դրա հնարավորությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36