Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Լավ աշխատանք ունենալու և բարձր արդյունքների հասնելու միակ պայմանն այսօր բարձրակարգ մասնագետ լինելն է»
08.10.2019
Լոռու մարզպետարանում արդեն մի քանի օր է՝ ուսումնական պրակտիկա են անցնում Վանաձորի պետական համալսարանի «Կառավարում բաժնի» 4-րդ կուրսի ուսանողները: Այսօր նրանք մարզի ղեկավարի հետ կիսվեցին իրենց տպավորություններով և հնարավարություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու Անդրեյ Ղուկասյանին: Նա ներկայացրեց մարզպետի ու մարզպետարանի աշխատակազմի գործառույթները, աշխատանքի բնույթը, առանձնահատկությունները: Անդրադառնալով աշխատատեղերի խնդրին՝ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ ինչպես մարզպետարանը, այնպես էլ՝ այլ հիմնարկություններ արհեստավարժ մասնագետների կարիք ունեն:
-Լավ աշխատանք ունենալու և բարձր արդյունքների հասնելու միակ պայմանն այսօր բարձրակարգ մասնագետ լինելն է: Վստահեցնում եմ ձեզ պրոֆեսիոնալ մասագետներն այսօր պահանջարկված են ամենուր,-ասաց մարզի ղեկավարը՝ հորդորելով լավ սովորել:
Օգտվելով առիթից երիտասարդները մարզի ղեկավարին բազմաբնույթ հարցեր ուղղեցին՝ կապված տարբեր ոլորտների, մարզի զարգացման հեռանկարների հետ և այլն: