Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԻՐ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ ՓՈԽԱՆՑԵԼ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ
07.10.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկայանի հանձնարարությամբ մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանն այցելեց Սպիտակի տարածաշրջանի Քարաձոր համայնքի բնակիչ, ամիսներ առաջ ծանր վիրավորված սպա Արարատ Հովակիմյանին, ով բուժում է ստանում Երևանի Կենտրոնական կլինիկակական զինվորական հոսպիտալում:
Բաժնի պետը մարզի ղեկավարի անունից զորակցություն հայտնեց զինծառայողին՝ հանձնելով նաև դրամական աջակցություն: Նա նաև փոխանցեց Անդրեյ Ղուկասյանի պատրասատակամությունը զինծառայողին ու նրա ընտանիքին աջակցելու ցանկացած հարցում: