Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Բերքի տոն-2019-ը» կայացավ. պարգևների արժանացան լավագույնները

07.10.2019

 «Բերքի տոն-2019» տոնահանդեսն այս տարի առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց Օձուն խոշորացված համայնքի այգեհատ բնակավայրում՝ Լոռվա չքնաղ բնության գրկում: Տոնակատարությունը համախմբել էր մարզի համայնքների հարյուրավոր բնակիչների, հյուրերի: Մարզի տասնյակ համայնքներ, ձեռնարկատերեր ու անհատ ձեռներեցներ, հասարակական կազմակերպություններ պատրաստել էին ճոխ ու ինքնատիպ ձևավորված տաղավարներ, ուր ներկայացված էին տարվա ընթացքում արտադրված բազմազան բերքն ու բարիքը, լոռվա ավանդական խոհանոցն ու Լոռու կենցաղին բնորոշ կիրառական իրերը, ձեռքի աշխատանքներ:Ներկայացվում էին նաև ուտեստների պատրաստման, արհեստագործական վարպետաց դասեր: Այս տարի դարձյալ առաջին անգամ ձիավարության մրցույթ էր նախատեսված: Մասնակիցների թվում էին համայնքների պատվիրակություններ, ագարակատերեր, մեղվաբույծներ, գյուղմթերքների վերամշակողներ (պանրագործներ, հացահատիկ աղացողներ և օղեգործներ, հացագործներ), մարզում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, արտադրողներ: Կազմակերպվել էր նաև տեղական արտադրության գյուղմթերքների և արտադրանքների տոնավաճառ շուկայականից ցածր գներով: Լոռու մարզպետի կարգադրությամբ «Բերքի տոնի» կազմակերպչական աշխատանքների իրականացման համար ստեղծված աշխատանքային խումբը՝ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի գլխավորությամբ ջանք ու եռանդ չէր խնայել, որպեսզի տոնակատարույթունն անցնի ամենաբարձր մակարդակով: Թատերականացված տեսարաններով ներկաներին ողջունում էին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները, գեղարվեստական կատարումներով, ուրախ երգ ու պարով հյուրերին ուրախ տրամադրություն էին հաղորդում մարզի համայնքների գեղարվեստական խմբերը, անհատ կատարողներ: Միջոցառմանն առանձնակի աշխուժություն էին հաղորդում սպորտային ցուցադրական ելույթները: Գյուղախմբերի միջև մթերքների փոխադարձ նվիրատվություն և հյուրասիրություն էր կատարվում: Աշխույժ երգ-երաժշտության մթնոլորտում բեմահարթակ բարձրացան Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, պատվարժան հյուրեր: Իր ողջույնի խոսքը ներկաներին հղեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Կարևորելով տոնակատարության կազմակերպման անհրաժետությունը հենց գյուղական բնակավայրերում, բնության գրկում՝ նա մասնավորապես նշեց, որ այսուհետ յուրաքանչյուր տարի տոնը նշվելու է տարբեր գյուղերում՝ աշխարհին ճանաչելի դարձնելու Լոռվա գյուղերի նիստուկացը, գեղեցկությունը.
- Այս տոնը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ վերլուծելու գյուղատնտեսական տարին և մեր երախտագիտության խոսքն ասելու քարից հաց քամող, իրենց արդար քրիտինքով բերք ու բարիք ստեղծող հողագործին, անասնապահին, գյուղատնտեսությունը արդար եկամտի աղբյուր դարձրած գործարարին: Շնորհակալ ենք Ձեզ: Գյուղատնտեսությունը մեր երկրի, մեր մարզի ռազմավարական ուղղություններից է, ու կառավարությունը ջանքեր չի խնայում այն զարգացնելու համար: Պետական աջակցությամբ իրականացվող շուրջ մեկ տասնյակ աջակցության ծրագրերը միտված են ոլորտի զարգացմանը, գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների խնդիրների լուծմանը, նրանց եկամտի ավելացմանը: Մենք վստահ ենք, որ երկրի զարգացումն ու հասարակության բարեկեցությունը կարելի ապահովել նաև ժամանակակից, նորարական գյուղատնտեսության միջոցով: Ոլորտի արդիականացումը մեզ համար այսօր ամենակարևոր խնդիրներից է,-ասաց մարզի ղեկավարը՝ թվարկելով այն բոլոր աշխատանքները, որոնք անցած մեկ տարվա ընթացքում իրականացվել են գյուղատնտեսության զարգացման նպատակով: Նա նաև շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպչական աշխատանքներն իրականացրած աշխատանքային խմբին՝ի դեմս Գայանե Մարկոսյանի: Մարզպետարանի պաշտոնյաները մասնակցեցին նաև շուրջպարի, ապա դիտեցին ձիավարության մրցույթը՝ պարգևատրելով հաղթողին: Ապա, ընդունված կարգի համաձայն, պատվարժան հյուրերը շրջեցին տաղավարներով՝ դիտելով ներկայացված բարիքները և օգտվելով համայնքների հյուրասիրությունից: Շրջայցի ավարտին ընթացիկ տարվա բերքատվության բարձր արդյունքների հասած համայնքներին, անհատներին, միջոցառմանն աջակցող կազմակերպություններին տրվեցին Լոռու մարզպետի պատվոգրեր, շնորհավորագրեր ու արժեքավոր նվերներ: <<2019թ. ընթացքում գյուղատնտեսական բարձր ցուցանիշներ ապահովված մարզի լավագույն համայնք>> ճանաչվեց Լոռի Բերդ համայնքը: «Բերքի տոն-2019» տոնակատարությանը գյուղատնտեսական մթերքների ցուցանմուշները գեղեցիկ ձևավորելու և ցուցադրելու համար լավագույն համայնք է ճանաչվեց Շնող համայնքը: 2019թ. ընթացքում մարզի «Լավագույն մեխանիզտոր» ճանաչվեց Հելբերտ Հարությունյանը (գ. Կուրթան): 2019թ. ընթացքում ոչ ավանդական մշակաբույսերի մշակմամբ զբաղվելու ու այս ճյուղի զարգացմանը նպաստելու գործում «Լավագույն գյուղատնտես» ճանաչվեց Ալվարդ Դավոյանը (գ. Վարդաբլուր): 2019թ. ընթացքում օրգանական գյուղատնտեսության ոլորտում ունեցած ներդրման համար «Լավագույն գյուղատնտես» է ճանաչվեց Հայկազ Սիմիկյանը(գ. Արջուտ): 2019թ. ընթացքում գյուղատնտեսության ոլորտում նորարարական մոտեցումների ներդրման համար «Լավագույն գյուղատնտես» ճանաչվեց Ժորա Դալլաքյանը (գ. Օձուն): 2019թ. ընթացքում մարզի «Լավագույն անասնաբույժ» ճանաչվեց Արմեն Ջիլավյանը (ք. Ստեփանավան): 2019թ. ընթացքում մարզի «Լավագույն մեղվաբույծ» ճանաչվեց Ռազմիկ Զաքարյանը (գ. Սարալանջ): 2019թ. ընթացում գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության գործում երկարամյա և արգասաբեր աշխատանքի համար «Լավագույն գյուղատնտես» ճանաչվեց Ալեքսանդր Ղուկասյանը(գ.Հոբարձի): 2019թ. ընթացքում գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտում բարձր ցուցանիշներ ապահովված լավագույն կազմակերպություն ճանաչվեց «ՌՈՍՖՌՈՒՏ» ՍՊԸ-ն(տնօրեն՝ Արմինե Միրզոյան,ք. Վանաձոր): 2019թ. ընթացքում գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար անհրաժեշտ ջրամատակարարման աշխատանքները բարեխղճորեն կազմակերպելու համար պարգևատրվեց «Լոռի» ՋՕԸ-ն(աշխատակից Արսեն Ղարիբյան): «Բերքի տոն-2019» տոնակատարության շրջանակներում պարգևատրվեցին նաև սպորտային մարզաձևերում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները: «Բերքի տոն-2019» տոնակատարությանը գյուղատնտեսական մթերքների ցուցանմուշները գեղեցիկ ձևավորելու և ցուցադրելու համար «Լավագույն տաղավարներ» ճանաչվեցին Մարգահովիտ,Դսեղ համայնքների և «Օրրան» կենտրոնի տաղավարները: Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանը, Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը, Օձուն համայնքը,Այգեհատ բնակավայրը, LUSIA FOOD ընկերությունը, Լոռու մարզում «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ՝հյուսիս» ծրագիրն իրականացնող «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն` ոլորտային ծրագրերի իրականացման համար( նախագահ՝ Մկրտիչ Այվազյան), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը՝ 2019թ. տարածաշրջանում գյուղատնտեսական բարձրագույն մասնագիտական կրթությամբ կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման իրականացման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար(տնօրեն՝ Ալեքսանդր Հակոբյան), «Սպիտակ ֆերմեր»ՀԿ (գործադիր տնօրեն՝ ՍԱՐԳԻՍ ՄԱՐԿՈՍՅԱՆ) և Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը տնօրեն (Լուսինե Սահակյան):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52