Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԳՐԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

07.10.2019

 Այսօր Գրադարանավարների միջազգային օրվա առթիվ Լոռու մարզային գրադարանում կազմակերպված տոնական միջոցառմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Նա իր և մարզի ղեկավարի անունից շնորհավորեց և ջերմ բարեմաղթանքներ հղեց գրադարանային համակարգի բոլոր աշխատակիցներին.
-Դուք ոչ միայն պահպանում եք գրքերը աչքի լույսի պես, այլև տարածում եք գրասիրության գաղափարը:
Նաև ձեր շնորհիվ է, որ անկախ տեխնոլոգիաների զարգացումից գիրքը մնում է անփոխարինելի արժեք, իսկ գրադարանը՝ հարազատ օջախ,-ասաց Գ. Մարկոսյանը:
Նա մարզպետի շնորհավորագրերով պարգևատրեց գրադարանային համակարգի մի խումբ աշխատակիցների՝ մաղթելով հաջողություններ աշխատանքի մեջ և անձնական կյանքում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00