Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Այն արատավոր երեևույթները, որոնք նախկինում եղել են աշխատանքի տեղավորման հետ կապված, վստահաբար կարող եմ ասել, որ իսպառ վերացել են». մարզի ղեկավարը ներկա գտնվեց Աշխատանքի տոնավաճառին

04.10.2019

Հոկտեմբերի 4-ին Վանաձորում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ, զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր 12-րդ աշխատանքի տոնավաճառը, որին ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը, Զբաղվածության պետական գործակալության տնօրենի պաշտոնակատար Արտակ Սիմոնյան Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցություն ունեցան տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող թվով 30 գործատու, որոնց կողմից ներկայացվեց շուրջ 490 թափուր աշխատատեղ:

Իր ողջույնի խոսքում միջոցառման կազմակերպման կարևորությունն ընդգծեց մարզի ղեկավարը:

-Այն արատավոր երեևույթները, որոնք նախկինում եղել են աշխատանքի տեղավորման հետ կապված, վստահաբար կարող եմ ասել, որ իսպառ վերացել են: Այժմ թե պետական և թե մասնավոր հատվածում աշխատանքի տեղակվորման միակ կարևոր պայմանը կրթությունն է, համապատասխան գիտելիքները և հմտությունները,-ասաց մարզի ղեկավարը,-աշխատանք փնտրողներին կոչ անելով ստեղծել սեփական փոքր բիզնեսը՝ շեշտադրում կատարելով հատկապես ներկայումպահանջարկված հատկապես զբսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտների վրա:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև նախարարության ներկայացուցիչները, միջոցառման պատասխանատուները:

Տոնավաճառի ընթացքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, մասնավորապես. պանելային քննարկում՝ «Լոռու մարզում  երիտասարդների զբաղվածության հնարավորություններն ու խնդիրները» թեմայով, զրույց ներկայացում՝ «Աշխատաշուկայում մրցունակության հիմնական հմտությունները» և  «Աշխատանքային մոտիվացիա»   թեմաներով, մոտիվացնող զրույցներ՝ վաճառքի մասնագետի և տեխնիկ ինժեների մասնագիտություններով, ինչպես նաև վարպետաց դաս՝ դիզայն մասնագիտությամբ: 

Միջոցառման ընթացքում, ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ՝ գործատուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Լոռու մարզի, մասնավորապես Վանաձոր քաղաքի աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորություններ:

 

Ինչպես իր խոսքում նշեց Վանաձորի զբաղվածության կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը, Լոռու մարզում 2019թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը շուրջ 10 հազար է, այս ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5.6 տոկոսով: Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 91 տոկոսը կամ 9.1 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.7 տոկոսով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի  70.1 տոկոսը, կամ 6.3 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների  22.2 տոկոսը երիտասարդ է, 2.3 տոկոսը հաշմանդամություն ունեցող, 28.3 տոկոսը ՝ գյուղաբնակ անձ: Տարեսկզբից մարզում աշխատանքի է տեղավորվել 806 աշխատանք փնտրող:

Վանաձոր քաղաքում 2019թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 4682 անձ, գործազուրկներինը՝ 4434: Վանաձորի աշխատաշուկայում հատկապես մեծ է առողջապահության բնագավառի (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության), սպասարկման ոլորտի աշխատողների, բնակարանային կոմունալ տնտեսությունների և  առևտրի ոլորտի մասնագետների, մշակման արդյունաբերության բանվորների պահանջարկը: 

Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 357 անձ:

Ներկաները շրջեցին տաղավարառտաղավար՝ ծանոթանալով ներկայացված աշխատատեղերին:

Տոնավաճառի ավարտին մարզի ղեկավարը ոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ իր աշխատասենյակում զրույց ունեցավ նախարարության ներկայացուցիչների հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-22 17:39:10