Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մազպետը հյուրընկալեց օրվա հերոսներին

04.10.2019

Վանաձորը կրկին անգամ ապացուցեց, որ իրենց գործին ու Մարդ կոչմանը նվիրված հերոսների պակաս չի զգում: Այս անգամ հանրության հիացմունքի առիթը Վանաձորի բժշկական կետրոնի շտապբուժօգնության ծառայության վարորդ Կարեն Գրիգորյանի և բժիշկ Տիգրան Աղաբեկյանի սխրանքն է, ովքեր հոկտեմբերի 2-ին, Վարդանանց 43 շենքի 1-ին հարկի բնակարանում բռնկված հրդեհի ժամանակ, մինչ հրշեջների դեպքի վայր ժամանելը, պատշգամբից մտել էին այրվող բնակարանն ու սենյակից պատշգամբ տեղափոխել այրվածքներ ստացած ու ծխահարված տանտիրոջը՝ փրկելով նրա կյանքը:

Բնականաբար այս իրողությունը չի վրիպել նաև մարզի ղեկավարի ուշադրությունից: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հյուրընկալեց և անձամբ իր հիացմունքն ու երախտագիտությունը հայտնեց օրվա հերոսներին:

-Շնորհակալություն ձեզ սխրանքի ու նվիրումի համար: Ուզում եմ հավատալ, որ ձեր օրինակը վարակիչ կլինի նաև մյուսների համար, ուզում եմ հավատալ, որ յուրաքանչյուրը իր գործը կիրականացնի ոչ թե իբրև պարտավորություն, այլ ողջ պատասխանատվությամբ՝ որպես կարևոր առաքելություն,-ասաց Ա. Ղուկասյանը: Նա  Տիգրան Աղաբեկյանին և Կարեն Գրիգորյանին պարգևատրեց շնորհակալագրերով՝ միաժամանակ ըդգծելով, որ նրանց սխրագործության գնահատականը տալիս է նաև հանրությունը՝ ամբողջ սոցցանցը համակած իր ջերմ գրառումներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59