Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անդրեյ Ղուկասյան.«Պատրաստակամ ենք աջակցելու տեղական արտադրողների և արտասահմանյան ընկերությունների միջև տնտեսական կապերի հաստատմանը»

03.10.2019

Հոկտեմբերի 3-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Վանաձորի կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Դիետ» ՍՊԸ-ի և «Գագիկ Մանուկյան» ԱՁ-ի արտադրամասերում՝ ստեղծված պայմաններին, հնարավորություններին և արտադրատեսականուն ծանոթանալու նպատակով: Մարզի ղեկավարի այցը ոչ միայն ճանաչողական բնույթ ուներ, այլև նպատակ՝ ընկերություններին մտահոգող խնդիրներին հաղորդակից դառնալու տեղում և դրանց լուծման ուղղությամբ հայտնելու  իր և մարզպետարանի աշխատակազմի աջակցությունը:

«Դիետ» ՍՊԸ-ում Անդրեյ Ղուկասյանին դիմավորեց և արտադրատեսականուն ծանոթացրեց սեփականատերը՝ Ռուզաննա Թոթոլյանը: Նրա տեղեկացմամբ՝  ընկերությունը զբաղվում է կաթնամթերքի գրեթե բոլոր տեսականիների արտադրությամբ, սպառման խնդիրներ չունեն, քանի որ արտադրական ծավալներն այնքան էլ մեծ չեն: Մարզի ղեկավարի՝ արտադրությունն ընդլայնելու առաջարկությանը, սեփականատերերը պատասխանեցին, որ առայժմ պատրաստ չեն դրան, թեև համապատասխան տարածքներ ունեն: Խնդիրը, ինչպես նշվեց, արտադրատեսականու և արտադրական ծավալների ընդլայնելու դեպքում՝ այն լիարժեքորեն սպառելու մտավախությունն էր, ինչին ի պատասխան Ա. Ղուկասյանն առաջարկեց իր աջակցությունը.

-Մարզպետարանն ու անձամբ ես պատրաստակամ ենք օգնելու տեղական արտադրողների և արտասահմանյան ընկերությունների միջև տնտեսական կապերի հաստատմանը,-իր խոսքում նշեց մարզպետը:

«Գագիկ Մանուկյան» ԱՁ-ում, որը հանդես է գալիս «Մանուկ» ապրանքանիշով, մարզի ղեկավարը ուրախությամբ արձանագրեց, որ ընկերությունը ընդլայնվելու նպատակ ունի և այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկվում. տարածքն է ընդարձակվում, արտադրության համար անհրաժեշտ նոր տեխնոլոգիաներ են ներգրավվում: Ընկերության սեփականատերը նաև նշեց, որ նոր բիզնես գաղափարներ ևս ունի, ինչի կյանքի կոչմանը ևս մարզի ղեկավարը հայտնեց իր անվերապահ աջակցությունը:

Այցի շրջանակներում Ա. Ղուկասյանը հետաքրքրվեց նաև կաթի մթերման սակագներով. ընկերությունների սեփականատերերը վստահեցրեցին, որ կաթն ընդունում են տեղում՝ շուկայական գներով՝ պայմանավորված կաթի որակով:   

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09