Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարըը պատրաստակամություն հայտնեց յուրաքանչյուր ամիս փոխահատուցելու մեկ տարեցի ամնամսյա խնամքի ծախսերը. Տարեցների միամսյակի մեկնարկը՝ «Պարգևիր ժպիտ» ակցիայով.

02.10.2019


Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախագահությամբ անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը՝ հագեցված օրակարգով: Նախ Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը տեղեկատվություն ներկայացրեց նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման մասին: Ապա՝ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի՝ ի դեմս հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի միջև՝ ի դեմս «Հայկական Կարիտաս» ԲՀԿ գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանի ստորագրվեց «Համագործակցության հուշագիր», որով կողմերը պարտավորություն ստանձնեցին իրենց լիազորությունների սահմաններում համագործակցելու՝ ի նպաստ տարեցների հիմնախնդիրներ լուծման:
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի նախաձեռնությամբ հոկտեմբեր ամիսը առաջարկվեց հայտարարել տարեցների հիմնախնդիրների լուծման միամսյակ՝ «Պարգևիր ժպիտ» ակցիայի շրջանակներում: Առաջարկը հավանության արժանացավ մարզի ղեկավարի և ներկաների կողմից: 2007-2019թթ. ընթացքում «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ ծրագրի Վանաձորի համակարգող Հասմիկ Հովսեփյանը: Նա անդրադարձավ մատուցվող ծառայություններին, համագործակից կառույցներին, ակցիաներին, միջոցառումներին, որոնց հիմքում, միանշանակ, տարեցներին աջակցման, հիմնախնդիրների լուծման, հասարակության վերաբերմունքի փոփոխության կարևորությունն է:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, տեղեկանալով, որ Վանաձորում «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրում ընդգրկված են 80 շահառուներ, մեծ սիրով պատրաստակամություն հայտնեց փոխհատուցելու մեկ տարեցի խնամքի համար յուրաքանչյուր ամիս նախատեսված ծախսերը և հույս հայտնեց, որ իր օրինակը նախադեպ կդառնա նաև մարզկենտրոնի, ինչու չէ նաև՝ մարզի շատ այլ բնակիչների համար: Առաջարկը ոգևորությամբ ընդունվեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի և հանձնաժողովի կողմից:
Անցած ժամանակահատվածում համագործակցված աշխատանքի համար «Հայկական Կարիտաս» ԲՀԿ կողմից շնորհակալագրերի արժանացան Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը, Վանաձորի համայնքապետարանը, Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժինը, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն և վերջինիս շտապօգնության բաժանմունքը, Լոռու մարզային փրկարարական վարչությունը, «Երուսաղեմի սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում» հիմնադրամը, բուժաշխատողներ, անհատներ, ինչպես նաև «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի աշխատակիցները: Հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը նշեց, որ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կարևորագույն աշխատանքներից ձեռնարկումներից է նաև 2015թ. «Հիվանդի խնամք» ձեռնարկի լույս ընծայումը՝ ցանկություն հայտնելով, որ այն վերահրատարակում ունենա:
Եղան նաև հայտարարություններ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52