Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն
02.10.2019
Հոկտեմբերի 2-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց շուրջ 35 քաղաքացի Վանաձորից և մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից: Այս անգամ ևս գերակշռում էին անձնական բնույթի, ֆինանսական աջակցության աշխատանքի տեղավորման, բնակապահովման՝ այդ թվում բնակարանային պայմանների բարելավման վերաբերյալ խնդիրները:
Քաղաքացիներին մարզպետն առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել և վստահեցրեց, որ դրանց, լրացուցիչ ուսումնասիրություններից հետո, լուծում կտրվեն մարզպետարանի իրավասությունների և հնարավորությունների սահմաններում:
Որոշ հարցերի մարզի ղեկավարը հենց տեղում լուծում տվեց՝ համապատասխան հանձնարարություններ տալով մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին: