Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ 101-ԱՄՅԱ ՄԱՆԻԿ ՏԱՏԻԿԻ ՏԱՆԸ
02.10.2019
Տարեցների միջազգային օրվա առթիվ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն այցելեց նաև Այգեհատի բնակչուհի 101-ամյա Մանիկ Պետրոսյանին: Շնորհավորելով նրան «Տարեցների միջազգային օրվա» առթիվ՝ փոխմարզպետը Մանիկ Պետրոսյանին բարեմաղթեց առողջություն՝ խոստանալով այցելել նաև հաջորդ տարի: Նա տատիկին նաև մարզի ղեկավարի կողմից դրամական պարգև հանձնեց:
Մանիկ տատիկն իր հերթին հորդորներ ուղղեց երիտասարդներին՝ լինել բարի, ազնիվ, շիտակ, գոհանալ ունեցածով, սեփական հացը վաստակել միմիայն քրտնաջան աշխատանքով: