Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲՀԿ ՏԱՐԵՑ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ.

02.10.2019

 Հոկտեմբերի 1-ին Տարեցների միջազգային օրվա շնորհավորանքներին միացավ նաև Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը՝ այցելելով «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության տարեց շահառուներին: Ներկա էր նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Տոնական տորթով, ջերմ ու սրտանց բարեմաղթանքներով մարզպետի տեղակալն իր հարգանքի խոնարհումն ու երախտագիտությունը հայտնեց տարեցներին՝ ընդգծելով, որ նրանց առողջ ներկայությունը հասարակության ճշմարիտ զարգացման առաջին անհրաժեշտ գրավականն է:
-Ավագ սերնդի ներկայացուցիչներից մենք սովորելու և յուրացնելու շատ բան ունենք: Վստահ եղեք, որ Լոռու մարզպետարանը՝ ի դեմ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, մշտապես պատրաստ են լսելու և աջակցելու ամենատարբեր խնդիրներ ու մտահոգություններ ունեցող տարեցներին: Դուք մեր կայուն ընթացքի խորհրդանիշներն եք, մեր հաջողության հասնելու ծանրակշիռ գրավականը: Եվս մեկ անգամ մարզի ղեկավարի և իմ անունից շնորհավորում եմ ձեր տոնը, մաղթում առողջություն, երկարակեցություն և խաղաղ ու անհոգ ծերություն,-իր խոսքում նշեց Գայանե Մարկոսյանը:
Տարեցների օրն իսկական խնջույքի էին վերածել Լոս Անջելեսից ժամանած մեր հայրենակիցները՝ Ղազարոս և Անահիտ Զաքարյանները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59