Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Բագրատունյաց ժառանգություն» խորագիրը կրող աննախադեպ միջոցառումը համախմբել էր հարյուրավոր բնակիչների ու զբոսաշրջիկների

30.09.2019

Հանրապետության տարբեր բնակավայրերից հարյուրավոր բնակիչներ, զբոսաշրջիկներ սեպտեմբերի 29-ին ներկա գտնվեցին ««Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում կազմակերպված «Բագրատունյաց ժառանգություն» խորագիրը կրող միջոցառմանը։
Տոնակատարությանն իրենց մասնակցությունն էին բերել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք, Հարգիտա նահանգից Լոռու մարզում գտնվող պատվիրակության անդամները:
Մինչ տոնակատարությունների մեկնարկը, նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկա գտնվեցին դեպի արգելոց տանող ասֆալտապատ ճանապարհի հանդիսավոր բացման արարողությանը. շուրջ 2 կմ երկարությամբ ճանապարհը ասֆալտապատվել է պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ նպատակ ունենալով տարածքն առավել մատչելի դարձնել զբոսաշրջիկների համար: Դիտեցին նաև համայնքի կողմից սուբվենցիոն միջոցներով ձեռքբերված գյուղտեխնիկան:
«Բագրատունյաց ժառանգություն» խորագիրը կրող աննախադեպ միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ջանքերով՝ նպատակ ունենալով ներկայացնելու հայկական թագավորությունների և հատկապես Բագրատունյաց թագավորության ժառանգությունը,բացահայտելու պատմական վայրի գրավչությունները և այն հաճելի վայր դարձնելու զբոսաշրջիկների համար: Միջոցառման կազմակերպմանն իր աջակցությունն էր ցուցաբերել Լոռու մարզպետարանը:
Թատերականացված պատմական դրվագներով ներկայացվեցին միջնադարյան բերդաքաղաքի ավադույթները, բարքերը. «Բագրատունյաց արքան» ուղեկցում էր պատվարժան հյուրերին՝ ներկայացնելով բերդաքաղաքի պատմությունը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հակոբ Սիմոնյանը ներկայացրեց «Լոռի բերդ քաղաքատեղիից» հայտնաբերված առարկաների և պեղումների մասին պատմող տեսաֆիլմ:
Ներկաները շրջեցին նաև տաղավարառտաղավար՝ ծանոթանալով հայ վարպետների ձեռքի աշխատանքներին: Միջոցառման ընթացքում ներկայացվեց միջնադարյան արքունական խոհանոցը, տարազը, երաժշտությունն ու արհեստները։
Միջնադարյան քաղաքներին բնորոշ կոլորիտը ապահովեցին արհեստավորական տաղավարներն ու շուկան։ Շուկայի տարածքում ներկաները դիտեցին ինչպես աճպարարական համարներ, այնպես էլ՝ ժողովրդական երաժշտական նվագարաններով «երաժշտական մարտեր»։
Տոնակատարության ընթացքում նախատեսվել էր նաև մարտական դրվագների բեմադրություն: Ցուցադրվում էին Լոռի բերդից պեղված գտածոները, Բագրատունյաց շրջանի արքունական տարազները, կազմակերպվել էր
Բագրատունյաց խոհանոցի վարպետաց դաս ու համտես: Հատկապես զբոսաշրջիկները մեծ սիրով մասնակցում էին ազգագրական պարերի ուսուցմանը:
Միջոցառմանը առանձնակի շուք էր հաղորդել «Վիշապ» համույթը՝ միջնադարյան երաժշտությունների առանձնահատուկ մատուցմամբ և «Որդան կարմիր» ռոք խումբը՝ հայկական լեռնցիների երգերի ռոք մշակմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52