Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ COAF SMART ԿԵՆՏՐՈՆՈՒՄ. ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

27.09.2019

Սեպտեմբերի 27-ին Զբոսաշրջության միջազգային օրը նշանավորելու նպատակով, «Լոռու տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը», Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի հետ համատեղ նախաձեռնել էր հավաք-քննարկում Լոռու մարզի զբոսաշրջության ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջոցառումն անցկացվեց Դեբեդի COAF Smart կենտրոնում վերջինիս հետ համատեղ:
Միջոցառումը նպատակն ուներ խրախուսելու Լոռու մարզի զբոսաշրջության ոլորտի ակտիվ ներկայացուցիչներին։
Միջոցառմանը ներկա էր և ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը։Նա իր խոսքում կարևորեց այն, որ Տուրիզմի միջազգային օրը նշվում է հատկապես Դեբեդի գեղատեսիլ հովտում տեղակայված COAF Smart կենտրոնում.
-Շնորհավորելով ոլորտի մասնագետներին և մաղթելով հաջողություններ մեր միասնական գործում՝ ուզում եմ նշել, որ զբոսաշրջությունը մեր մարզի զարգացման ռազմավարական ուղղություններից է, և մարզպետարանն անում է ամեն հնարավորը այն զարգացնելու համար: Հատկապես վերջին մեկ տարում զգալի աշխատանքներ են իրականացվել այս ուղղությամբ: Ուրախալի է, որ մեր մարզում ավելացել է զբոսաշրջային ծառայությունների թիվը, իսկ որոշ ծառայությունների առումով Լոռին ուղղակի եզակի է, ինչպես օրինակ ռաֆտինգի դեպքում,- ասաց Գ. Մարկոսյանը՝ հատկապես ընդգծելով համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը «Լոռու տուրիզմի զարգացման կենտրոնի» և «Հետազոտության և այցելուների տեղեկատվական կենտրոնի» հետ:
-Լոռու մարզի զբոսաշրջության զարգացմանն ուղղված 22 ներդրումային ծրագրերի փաթեթներ ունենք, որոնցից 12 լավագույնները ներկայացվել է Եվրամիության դրամաշնորհային մրցույթին և հույս ունենք, որ դրանք հավանության կարժանանան, ու արդեն հաջորդ տարի կկարողանանք խոսել է՛լ ավելի լուրջ հաջողությունների մասին, քանի որ ակնկալում ենք բավականին խոշոր ներդրումներ,-ասաց փոխմարզպետը:
Հանձնաժողովի անդամները, որոնց թվում է եղել նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, hատուկ չափանիշերով 4 տասնյակ կազմակերպություններից ընտրել են ոլորտի 15 լավագույններին, որոնց էլ Գայանե Մարկոսյանը շնորհակալագրեր հանձնեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Լոռու մարզպետարանի անունից։
Միջոցառման հաջորդ հատվածում «Լոռու տուրիզմի զարգացման կենտրոնի» և «Հետազոտության և այցելուների տեղեկատվական կենտրոնի» աշխատանքները ներկայացրեցին Լոռու ՏԶՀԿ համակարգող Գևորգ Վարդանյանը և Լոռու ԱՏԿ համակարգող Անի Մալոյանը: Ծավալվեց ակտիվ քննարկում ոլորտի խնդիրների, առաջարկվող լուծումների և հետագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-22 17:39:10