Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ

26.09.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին, բացահայտել և վեր հանել այն թերություններն ու խնդիրները, որոնք հանդիպում են հընթացս:
Նախարարին ուղեկցում էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Նրանք եղան ասֆալտապատվող ճանապարհահատվածներում՝ Մեծ Պարնի-Ծաղկաբեր, Լեռնապատ և Վանաձոր –Դիլիջան:
Մ7 - Մեծ Պարնի - Ծաղկաբեր մարզային (տեղական) նշանակության ճանապարհի հիմնանորոգվող հատվածի երկարությունը 6.24 կմ է, արժեքը՝ 656.4 մլն դրամ: Ֆինանսավորվում են պետական բյուջեի և Համաշխարհային բանկի կողմից: Ներկայումս կատարվում են սառը վերամշակման եղանակով իրականացվող հիմնատակի ամրացման, նախապատրաստական շերտի կառուցման, ջրահեռացման կազմակերպման և ասֆալտապատման նախապատրաստման աշխատանքներ:
Մ-3 - Լեռնապատ մարզային (տեղական) նշանակության ճանապարհի հիմնանորոգվող հատվածի երկարությունը կազմում է 4.2 կմ, որի արժեքը 129.9 մլն դրամ է: Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Արդեն ավարտվել են սառը վերամշակման եղանակով իրականացվող հիմնատակի ամրացման, ջրահեռացման կազմակերպման և մասնակի ասֆալտապատման աշխատանքները:
Մ-8- Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգվող հատվածների ընդհանուր երկարությունը 20 կմ է, արժեքը՝ 1.205 մլրդ դրամ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ: Ներկայումս կատարվում են ճանապարհային ծածկույթի ֆրեզավորման աշխատանքներ:
Նախարար Ս. Պապիկյանն ընդգծեց, որ Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածի ասֆալտապատումն ամենասպասվածներից է: Խնդրի մասին բազմիցս բարձրաձայնվել էնաև ԱԺ ամբիոնից:
Անդրադառնալով աշխատանքների ընթացքին՝ նախարարը ընդհանուր առմամբ դրանք գոհացուցիչ համարեց՝ նշելով, որ թերություններն ու բացթողումները բացահայտվում են և արագորեն վերացվում:
Մարզի ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատեց իր դիրքորոշումը.
- Մարզի տարածքում իրականացվող բոլոր տիպի աշխատանքների նկատմամբ սահմանվել է ամենօրյա հսկողություն: Ամեն ինչ կանենք, որպեսզի թե՛ պետբյուջեի միջոցները, թե՛ համայնքային հատկացումները ծախսվեն նպատակային:
Նախարարը ծանոթացավ նաև Վանաձորի սուբվենցիոն ծրագրերից Հայքի հրապարակի բարեկարգման աշխատանքների ընթացքին:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59