Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ

26.09.2019

Սեպտեմբերի 19 և 20-ը Վանաձորի  աթլետիկայի  մարզադպրոցում անցկացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի աջակցությամբ կազմակերպված «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի Լոռու մարզային փուլը:

Հաղթողներին Լոռու մարզպետարանում շնորհավորեց և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրեր ու դրամական պարգևներ հանձնեց Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:

 Ըստ տարիքային խմբերի՝ առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրներ են դարձել 2011-2013թթ. տարիքային խմբում՝ համապատասխանաբար՝ Հակոբյանների  ընտանիքը, Մելիքյանների ընտանիքը և Ղազարյանների ընտանիքը (ք.Վանաձոր), 2008-2010թթ. տարիքային խմբում՝ Ավետյանների ընտանիքը, Ափինյանների ընտանիքը և Սարգսյանների ընտանիքը (ք. Վանաձոր), 2005-2007թթ. տարիքային խմբում՝ Հանիսյանների ընտանիքը (ք. Ալավերդի), Հովհաննիսյանների ընտանիքը և Մկոյանների ընտանիքը (ք.Վանաձոր) և 2003-2004թթ. տարիքային խմբում՝ Նազարյանների ընտանիքը, Ափինյանների ընտանիքը(Վանաձոր) և Ռամազյանների ընտանիքը (Ալավերդի):

Ինչպես նշեց նախարարության մասսայական միջոցառումների կազմակերպման վարչության մասնագետ Դավիթ Բաղումյանը, Ծաղկաձոր քաղաքում կայանալիք եզրափակիչ փուլին Լոռու մարզը ներկայացնելու իրավունք են ստացել միայն առաջին տեղեր գրաված ընտանիքները:

Շնորհավորելով առաջին հորիզոնականը զբաղեցրած ընտանիքներին՝ Գ. Մարկոսյանը հույս հայտնեց, որ նրանք հաղթանակով կվերադառնան նաև հանրապետական փուլից, իսկ մյուս մասնակիցներին հորդորեց մրցույթին մասնակցել նաև հաջորդ տարի:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:24:21