Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ
26.09.2019
Սեպտեմբերի 19 և 20-ը Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում անցկացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի աջակցությամբ կազմակերպված «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի Լոռու մարզային փուլը:
Հաղթողներին Լոռու մարզպետարանում շնորհավորեց և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրեր ու դրամական պարգևներ հանձնեց Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Ըստ տարիքային խմբերի՝ առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրներ են դարձել 2011-2013թթ. տարիքային խմբում՝ համապատասխանաբար՝ Հակոբյանների ընտանիքը, Մելիքյանների ընտանիքը և Ղազարյանների ընտանիքը (ք.Վանաձոր), 2008-2010թթ. տարիքային խմբում՝ Ավետյանների ընտանիքը, Ափինյանների ընտանիքը և Սարգսյանների ընտանիքը (ք. Վանաձոր), 2005-2007թթ. տարիքային խմբում՝ Հանիսյանների ընտանիքը (ք. Ալավերդի), Հովհաննիսյանների ընտանիքը և Մկոյանների ընտանիքը (ք.Վանաձոր) և 2003-2004թթ. տարիքային խմբում՝ Նազարյանների ընտանիքը, Ափինյանների ընտանիքը(Վանաձոր) և Ռամազյանների ընտանիքը (Ալավերդի):
Ինչպես նշեց նախարարության մասսայական միջոցառումների կազմակերպման վարչության մասնագետ Դավիթ Բաղումյանը, Ծաղկաձոր քաղաքում կայանալիք եզրափակիչ փուլին Լոռու մարզը ներկայացնելու իրավունք են ստացել միայն առաջին տեղեր գրաված ընտանիքները:
Շնորհավորելով առաջին հորիզոնականը զբաղեցրած ընտանիքներին՝ Գ. Մարկոսյանը հույս հայտնեց, որ նրանք հաղթանակով կվերադառնան նաև հանրապետական փուլից, իսկ մյուս մասնակիցներին հորդորեց մրցույթին մասնակցել նաև հաջորդ տարի: