Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՎԱԶՔԻ ԿԻՍԱՄԱՐԱԹՈՆԻՆ
25.09.2019
Սեպտեմբերի 25-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հյուրընկալեց «Հայկական Կարիտաս» բարեսիարական հասարակական կազմակերպության ֆոնդհայթայթման մասնագետ Իրինա Փահլևանյանին, կազմակերպության Վանաձորի «Փոքրիկ իշխան» կոնտրոնի համակարգող Նարինե Ղազարյանին և «Խաչվող ուղիներ» ՍՀԿ գործադիր տնօրեն Կամո Եգանյանին:
Հյուրերը մարզի ղեկավարին տեղեկացեցին, որ «Հայկական Կարիտասը» նախատեսում է արդեն երկրորդ տարին անընդմեջ Վանաձորում կազմակերպել վազքի բարեգործական կիսամարաթոն: Եթե նախորդ տարի միայն Վանաձորն էր ընդգրկված, ապա կազմակերպությունն այս տարի նպատակ ունի այն դարձնելու ամենամյա մարզային կիսամարաթոն և այս հարցում ակնկալում է Անդրեյ Ղուկասյանի աջակցությունը:
Մարզի ղեկավարը, ողջունելով նախաձեռնությունը, նշեց, որ պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել նախաձեռնությանը և անգամ ինքը՝ մարզպետարանի աշխատակիցների խմբով մեծ ոգևորությամբ կմիանա վազորդներին.
-Նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն առողջ ապրելակերպ քարոզելու, այլև բարեգործության գաղափարը յուրաքանչյուր մասնակցի մեջ սերմանելու առումով: Վստահ եմ, որ սա շատերին կոգևորի և յուրաքանչյուրը կփորձի իր լուման ներդնել ինչ-որ մեկին օգտակար լինելու համար,-ասաց Ա. Ղուկասյանը:
Քննարկվեցին նաև հետագա համագործակցության հետ կապված այլ հարցեր: