Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՕԺԱՆԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՄՍԻ և ՄՍԵՂԻՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՆԱԵՎ ՄԱՐԶԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ
23.09.2019
![](http://lori.mtad.am/files/n_pics/22226_s.jpg)
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինի ներկայացուցիչներին՝ քննարկելու մասնավորապես Վանաձորում մսի ու մսեղիքի առքուվաճառքի օրինականության հետ կապված մի շարք հարցեր և ծանոթանալու Վանաձորում անցկացված ուսումնասիրությունների արդյունքներին:
Տեսչական մարմինը նախորդ մի քանի ամիսների ընթացքում այցելություններ է կատարել Վանաձոր՝ ստուգելով մսի վաճառքի կետերում տիրող իրավիճակը, օրինականությունը և համապատասխանությունը սահմանված չափանիշերին:
Ինչպես ներկայացվեց մարզի ղեկավարին, նախորդ այցելությունների ընթացքում ուսումնասիրություններ են կատարվել թվով 32 մսի վաճառքի կետերում, արձանագրվել են թերացումները, որոնք էլ՝ կարճ ժամանակամիջոցում վերացվել են: Խնդիրներ է ծագել միայն Վանաձորի Գրիգոր Լուսավորչի 50 հասցեում մսի անօրինական վաճառքով զբաղվող մեկ տնտեսվարողի հետ, ով հրաժարվել է կատարել տեսչական մարմինի պահանջները:
Մարզի ղեկավարի օժանդակությամբ, ոստիկանության ու պատկան այլ մարմինների ներգրավմամբ կրկնակի այց է կատարվել և տնտեսվարողին մինչև երեկո ժամանակ է տրվել անօրինական գործունեությունը դադարեցնելու համար. չենթարկվելու դեպքում տնտեսվարողը կարող է տուգանվել 300 հազար դրամի չափով, կամ կկիրառվի վտանգավոր միս, մսեղիքի առգրավման տարբերակը:
Մարզի ղեկավարին շնորհակալություն հայտնելով սերտ համագործակցության համար՝ հյուրերը նշեցին, որ համատեղ ուժերով Վանաձորում հիմնականում հնարավոր է եղել հասնել լուրջ արդյունքների:
Անդրեյ Ղուկասյանն իր հերթին կրկին անգամ պատրաստակամություն հայտնեց օժանդակություն ցուցաբերել այս շատ կարևոր հարցի կանոնակարգման հարցում նաև ողջ մարզի կտրվածքով:
Նշվեց նաև, որ պետական վերահսկողական միջոցառումները լինելու են շարունակական, իսկ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն տնտեսավարողները կարող են ստանալ ցանկացած պահի՝ այդ թվում և թեժ գծի միջոցով (010-206040 կամ 012-906090):
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինի ներկայացուցիչներին՝ քննարկելու մասնավորապես Վանաձորում մսի ու մսեղիքի առքուվաճառքի օրինականության հետ կապված մի շարք հարցեր և ծանոթանալու Վանաձորում անցկացված ուսումնասիրությունների արդյունքներին:
Տեսչական մարմինը նախորդ մի քանի ամիսների ընթացքում այցելություններ է կատարել Վանաձոր՝ ստուգելով մսի վաճառքի կետերում տիրող իրավիճակը, օրինականությունը և համապատասխանությունը սահմանված չափանիշերին:
Ինչպես ներկայացվեց մարզի ղեկավարին, նախորդ այցելությունների ընթացքում ուսումնասիրություններ են կատարվել թվով 32 մսի վաճառքի կետերում, արձանագրվել են թերացումները, որոնք էլ՝ կարճ ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:18:02