Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ» ՄԵԴԱԼՈՎ
23.09.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:
Պարգևը մարզի ղեկավարին հանձնեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնտապետ Սերոբ Գաբրիելյանը: Նա իր խորին երախտագիտությունը հայտնեց մարզի ղեկավարին սերտ համագործակցության և պատրաստակամության համար:
Ա. Ղուկասյանն իր հերթին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին և Լոռու մարզի փրկարարական վարչությանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար: