Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Բերքի տոնն» այս տարի կնշվի հոկտեմբերի 6-ին՝ Այգեհատ բնակավայրում
19.09.2019

Արդեն ավանդական դարձած «Բերքի տոն» տոնակատարության համար այս տարի ընտրվել է բոլորովին նոր ձևաչափ: Տոնակատարությունը կտեղափոխվի Լոռու մարզի ամենագողտրիկ անկյուններից մեկը՝ Օձուն խոշորացված համայնքի Այգեհատ բնակավայր: Այն կնշվի հոկտեմբերի 6-ին:
Տոնակատարությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Լոռու մարզպետարանում, մարզպետի կարգադրությամբ, ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Այսօր կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով փոխմարզպետը խորհրդակցություն էր հրավիրել:
-Ըստ նախնական քննարկումների, ակտիվ մասնակցություն ենք ակնկալում, քանի որ նախ՝ միջոցառման անցկացման համար հետաքրքիր միջավայր ու տեղանք է ընտրված և բացի այդ, նախատեսվում է բերքի և գյուղմթերքների ցուցադրություն՝ հետաքրքիր ձևավորումներով, նոր մոտեցումներով, իհարկե գեղարվեստական մաս և բազում հետաքրքիր անակնկալներ,-ասաց Գ. Մարկոսյանը: