Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի տեղակալն ընդունել է «Մեկ մարզ, մեկ երգ» ծրագիրի ներկայացուցիչներին

13.09.2019

 «Դեպի Հայք» հիմնադրամի շրջանավարտների ծրագրի ղեկավար Արծրուն Պիվազյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ, իրականացնում է «Մեկ մարզ, մեկ երգ» ծրագիրը: Վերջինս ենթադրում է ծրագրում ներգրավված երիտասարդների այցելություններ Հայաստանի և Արցախի մի շարք մարզերի տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ, ծանոթություններ երաժիշտների և երաժշտախմբերի հետ, նրանց հետ համատեղ հայկական երգերի և տեսահոլովակների նկարահանում:
Լոռու մարզում ծրագրի ներկայացուցիչները նկարահանումներ են իրականացրել՝ սեպտեմբերի 11-ին և 12-ին՝ լինելով Հաղպատավանքում, Սանահինում, Օձունի եկեղեցում, Զառնի-Պառնիում, Քոբայրում, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, ինչպես նաև՝ Վանաձորի մշակութային օջախներում: Այս հարցում նրանց աջակցել է Լոռու մարզպետարանը: Երիտասարդներին իր աշխատասենյակում ընդունել է Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Նա ողջունել է նախաձեռնությունը՝ նշելով, որ աշխարհով մեկ տարածվող տեսահոլովակները, պատրաստվող տեսաֆիլմը մեծ դերակատարություն կարող են ունենալ նաև Լոռու մարզի հանրահռչակման առումով՝ նպաստելով ինչպես մշակույթի հանրայնացմանն, այնպես էլ՝ զբոսաշրջության զարգացմանը:
Երիտասարդները մարզպետի տեղակալին տեղեկացրել են, որ Լոռու մարզին նվիրված երգը կկատարի «ԼավԷլի» խումբը, իսկ թե ինչ երգ է նախատեսվում, առայժմ գաղտիք է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52