Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա.Ղուկասյան. «Եթե շարժ ու ակտիվություն լինի, մշակովի հողտարածքները ավելացնելու ուղղությամբ, մենք կօգնենք այդ հարցում»

13.09.2019

Վահագնին Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի ավանդաշատ համայնքներից է, շուրջ 900 բնակիչ ունի: Այստեղ կա դպրոց, մանկապարտեզ, առողջության կենտրոն:

Թեև ներկայիս գյուղապետ Սուրեն Կոստանդյանը վատ ժառանգություն է ստացել նախկին գյուղապետից, բայց պաշտոնավարման շուրջ մեկ տարվա ընթացքում հասցրել վայելել համայնքի բնակիչների սերն ու հարգանքը, ինչը նկատեց նաև մարզի ղեկավարը համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում.

-Ողջունելի է, երբ գյուղապետը մտահոգ է համայնքի խնդիրներով: Ձեռք է մեկնում նաև ոչ համայնքային ենթակայության հիմնարկներին՝ դպրոցին, առողջության կենտրոնին,-ասաց Ա. Ղուկասյանը:

Համայնքային կետրոնում  համայնքապետարանի աշխատակիցների և ակտիվ բնակիչների հետ անցկացված խորհրդակցության ընթացքում մարզպետն անդրադարձավ սեփական եկամուների հավաքագրման ցածր ցուցանիշերին՝ հորդորելով կարճ ժամանակ անց շտկել իրավիճակը: Ս. Կոստանդյանը վստահեցրեց, որ դրական տեղաշարժ այդ առումով կա: Մարզի ղեկավարը հետարքրվեց նաև բնակիչների զբաղվածությամբ: Գյուղապետի ներկայացմամբ, քիչ, թե շատ զարգացած է անասնապահությունը, հողագործությամբ քիչ են զբաղվում, որովհետև ոռոգման ջուր չկա:

-Եթե շարժ ու ակտիվություն լինի, մշակովի հողտարածքները ավելացնելու ուղղությամբ, մենք կօգնենք այդ հարցում,-վստահեցրեց մարզի ղեկավարը:

Ս. Կոստանդյանի ներկայացմամբ՝ գյուղում կաթի վերամշակման 4 արտադրամաս կա: Գյուղացիներն էլ դժգոհ չեն, ներկայում կաթը մթերվում է 140 դրամով:  

 Մարզպետը հետաքրքրվեց նաև՝ կան արդյո՞ք նախկինում սեփականաշնորհված, սակայն լքված շինություններ, որոնց սեփականատերերը հայտնի չեն, պարզվեց, որ այո, և այս խնդիրը համատարած է: Գրեթե բոլոր համայնքներում խորհրդային կարգերի փլուզումից հետո, պետական շենք-շինությունները սեփականաշնորհվել են և անգործության մատնվել, սեփականատերերն էլ հայտնի չեն: Մյուս կողմից էլ՝ կան ներդրողներ, ովքեր տարածքներ են փնտրում՝ բիզնես հիմնելու նպատակով, սակայն ապարդյուն: Մարզի ղեկավարը մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնին հանձնարարել է՝ համայնքների ղեկավարների հետ համագործակցելով, «բացահայտել» լքված շինությունների սեփականատարերին, որպեսզի հնարավոր լինի դրանք հանձնել նպատակային օգտագործման:

Վահագնիի միջնակարգ դպրոցը բարեկարգ վիճակում է: Այստեղ 82 երեխա է սովորում, այս տարի 10 առաջին դասարանցի են ընդունել: Ա. Ղուկասյանը շրջեց դասասենյակներով, զրուցեց աշակերտների հետ՝ հորդորելով նրանց լավ սովորել, ապա նաև հանդիպում ունեցավ դպրոցական կոլեկտիվի հետ:

Ուսուցիչների կողմից բարձրացված խնդիրներին ի պատասխան պարզաբանվեց, որ հաջորդ տարվանից մարզի գրեթե բոլոր երթևեկող ուսուցիչներին հնարավոր կլինի գումարի փոխհատուցում տրամադրել: Հունվար ամսից նաև կփոփոխվի դպրոցների ֆինանսվորման կարգը՝ արդեն ոչ թե աշակերտ թվով, այլ՝ դասարանների թվով կհաշվարկվի գումարը, ինչի արդյուքում փոքր դպրոցները կշահեն և կկարողանան ավելի շատ գումարներ տրամադրել դպրոցի պահպանությանը:

Մարզի ղեկավարը ուսուցիչների հետ զրույցում կարևորեց կրթության որակի բարձրացումը.

-Ձեր խնդիրը բացառապես պետք է լինի երեխաներին կրթելը, ուսուցանելը, կրթական բարձր որակ ապահովելը,-ասաց Ա. Ղուկասյանը:

Մարզպետը եղավ նաև գյուղի «Զատիկ» մանկապարտեզում, որը ֆինանսավորվում է Սամվել և Նարինե Կիրակոսյանների կողմից ու գործում է բացառապես բարեգործական հիմունքներով: Այստեղ հաճախում են համայնքի բոլոր 20 նախադպրոցական տարիքի երեխաները:

Ա. Ղուկասյանը հետքրքրվեց փոքրիկների առօրյայով, իսկ վերջում խորհրդանշական լուսանկար, որպեսզի երեխաները հիշեն, որ իրենց հյուր էր եկել մարզի ղեկավարը:

Այցելության վերջին կանգառը համայնքի առողջության առաջնային կենտրոնն էր: Այն սպասարկում է հարակից 7 համայնքները: Խնդիրներից առաջնայինը շենքային պայմաններ ունենալն է, քանի որ բուժհաստատությունը արդեն 30 տարի տնակներում է գործում: Մարզի ղեկավարը խոստացավ ուշադրության տակ առնել խնդիրը և ծրագրերի առկայության դեպքում՝ հացրն լուծում տալ:       

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52