Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԱՎԱԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՐԴԵՆ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ
13.09.2019
Սեպտեմբերի 12-ին Վանաձորի Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացված Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարուղությանը իր մասնակցությունն էր բերել նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, պետական այրեր, մարզաշխարհի անվանի ներկայացուցիչներ և պատվարժան հյուրեր:
Ողջույնի խոսքով հանդես եկան Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը և աշխարհահռչակ հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը:
Ա. Ղուկասյանը ողջունեց նման մրցաշարերի կազմակերպումը մարզկենտրոն Վանաձորում, որը մարզական բարի ավանդույթներ ունի:Նա նշեց, որ լեգենդար մարզիկի ներկայությունը մեծ պատիվ է Վանաձորի համար և ոգևորիչ կարող է լինել վանաձորցի պատանի մարզիկների համար: Մարզպետը աշխարհահռչակ մարզիկին շնորհակալագիր և խորհրդանշական նվեր հանձնեց:
Լեգենդար մարզիկը 16 տարեկանում ցատկել է 7,77 մետր, ինչը իր տարիքային խմբի մեջ աշխարհի ռեկորդ է: Հեռացատկի ԽՍՀՄ բազմակի (1981-1988), ԽՍՀՄ ժողովուրդների 9-րդ սպարտակիադայի (1986), Եվրոպայի առաջնությունների կրկնակի (1986, 1987) չեմպիոն, աշխարհի առաջնության 2-րդ մրցանակակիր (1987)։ Եվրոպայի ռեկորդակիր (8 մ 86 սմ, 1987), որը անգերազանցելի է արդեն 32 տարուց ավելի ։
Հայաստանի Հանրապետությունում միջազգային մրցաշարը անց է կացվում 18-րդ անգամ,Վանաձորում` 3-րդ: Մրցաշարին բացի հայազգի մարզիկներից մասնակցում էին մարզիկներ՝ Բուլղարիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Խորվաթիայից և Ռուսաստանի Դաշնությունից:
Միջոցառմանը գեղարվեստական համարներով հանդես եկան Վանաձորի «Փայլող աստղեր» պարային համույթը և Վանաձորի Ա. Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի ակրոբատների խումբը: