Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Որոշ քաղաքացիներ պարզապես շնորհակալություն հայտնելու էին եկել. մարզի ղեկավարը քաղաքացինեի ընդունելություն անցկացրեց
11.09.2019
Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց շուրջ 30 քաղաքացի Վանաձորից և մարզի բոլոր տարածարջաններից: Քաղաքացիները մարզի ղեկավարին դիմեցին նպաստառության վերականգնման, անձնական բնույթի, աշխատանքի տեղավորման, բնակապահովման՝ այդ թվում՝ բնակարանային պայմանների բարելավման և մի շարք այլ խնդիրներով: Որոշ քաղաքացիներ պարզապես շնորհակալություն հայտնելու էին եկել՝ մարզի ղեկավարի հետ նախորդ ընդունելության արդյունքում իրենց բարձրացրած խնդրին շուտափույթ լուծում տալու և աջակցության համար:
Քաղաքացիների կողմից բարձրացված տարաբնույթ խնդիրների վերաբերյալ մարզպետ Անդրեյ Ղուկասյանն առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել և վստահեցրեց, որ դրանց, լրացուցիչ ուսումնասիրություններից հետո, ընթացք կտրվի մարզպետարանի իրավասությունների և հնարավորությունների սահմաններում:
Որոշ հարցերի մարզի ղեկավարը հենց տեղում լուծում տվեց՝ համապատասխան հանձնարարություններ տալով մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին: