Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍ ՍՈԶԱՐ ԿՎԻՆՉԻԱՆ
30.08.2019
Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց ճանաչողական այցով Լոռու մարզ ժամանած Վրաստանի Հանրապետության դեսպանության նորանշանակ հյուպատոս Սոզար Կվինչիային: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:
Գայանե Մարկոսյանը ողջունեց նորանշանակ հյուպատոսին, մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր անունից պատրաստակամություն հայտնեց աջակցելու և համագործակցելու աշխատանքային ամենատարբեր հարցերում՝ հույս հայտնելով, որ առավել թարմ ու առաջադիմական աշխատելաոճի արդյունքում Լոռու մարզը կբազմապատկի բարեկամական ջերմ ու արդյունավետ համագործակցության շրջանակները:
Իր հերթին Սոզար Կվինչիան ընդգծեց իր դրական տրամադրվածությունն ու հատկապես Վրաստանի հետ սահմանակից մարզերի հետ աշխատանքային նորանոր հարաբերությունների ստեղծման տեսլականը:
Զրույցի ընթացքում կողմերը վերահաստատեցին երկու բարեկամ երկրների փոխշահավետ դարավոր համագործակցության կարևորությունն ու այդ հարաբերությունները նոր թափով ու առավել ընդգրկուն կերպով խորացնելու համար ստեղծված նպաստավոր բոլոր նախադրյալները:
-Զբոսաշրջության ոլորտում 110 կմ ընդհանուր սահման ունեցող պետությունները լուրջ հեռանկարներ ունեն: Մեզ մոտ զարգացման կայուն ընթացք են ապահովում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասագետներն ու ընկերությունները: Ձեռք բերված փորձն ու գիտելիքները մենք պատրաստ ենք կիսելու բարեկամ ժողովրդի համապատասխան մասնագետների հետ: Առաջիկայում նաև հնարավոր ենք համարում խոսել ներդրումային ծրագրերի շուրջ: Մեր կողմից ներկայացվող բազմաթիվ ծրագրեր, վստահ ենք, ուշադրության կարժանանան վրաց գործարարների կողմից ևս, -իր խոսքում նշեց մարզպետի տեղակալը:
Ներկայացվեց նաև հեռանկարային մի շարք այլ ոլորտներում արդեն ձևավորված գործընկերային հարաբերությունների փաստն ու դրանք խորացնելու տարբեր ուղղությունները:
Ճանաչողական փուլից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց հերթական հանդիպումը կազմակերպել աշխատանքային միջավայրում և աշխատելու տրամադրվածությամբ: