Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆՔԱՎԱՆԻ «ԼՈՒՍԱԲԱՑ» ՃԱՄԲԱՐՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԼՈՌԵՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ

13.08.2019

Լոռու մարզի 390 դպրոցականներ ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում 2019 թ. իրենց հանգիստն անցկացրեցին ամառային ճամբարներում: Հանգիստը կազմակերպվեց երեք հերթափոխով, յուրաքանչյուր հերթափոխը՝ 20 օր տևողությամբ: Ծրագրում ընդգրկված են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ, սակավ ապահովված, բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 7-13 տարեկան երեխաներ:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը օգոստոսի 13-ին մեկնեցին Հանքավանի «Լուսաբաց»
Ճամբար՝ այնտեղ վերջին հերթափոխով հանգստացող 120 լոռեցի աշակերտներին տեսակցելու և նրանց առօրյային մոտիկից ծանոթանալու համար:
Ճամբարի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետը շրջեց ճամբարի տարածքում, եղավ մասնաշենքերում և ճաշարանում: Ի պատիվ մարզի ղեկավարի՝ երեխաները ներկայացան ճամբարական զեկույցներով, հնչեցրեցին իրենց կարգախոսը:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ողջունեց ճամբարականներին, ուրախությամբ նշեց, որ կառավարության կողմից իրականացվող ծրագիրը լավ հնարավորություն է ամառային արձակուրդներն ակտիվ հանգստի պայմաններում անցկացնելու, նոր գիտելիքներով զինվելու և ընկերներ ձեռք բերելու առումով: Նա իր երախտագիտությունը հայտնեց նաև ճամբարի ղեկավարությանը՝ երեխաների հանգիստը լիարժեք կազմակերպելու, նրանց առօրյան գունազարդելու և հասարակության լիարժեք քաղաքացիներ ձևավորելու համար:
Վերջին հերթափոխի 120 աշակերտները Լոռի կվերադառնան օգոստոսի 15-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52