Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԼՈՒՍՆԻ ՀՈՎԻՏ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
12.08.2019
Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց բանաստեղծ-լրագրող, Արա Սիմոնյանին: Վանաձորցի բանաստեղծն օրերս ստեղծագործությունների հերթական՝ «Լուսնի հովիտ» ժողովածուն և անդամագրվել ՀՀ գրողների միությանը:
Ներկա էին Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը և ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը:
Արա Սիմոնյանն ասաց, որ ինքն Իսպանիայում զբաղվում է մշակութային ակտիվ գործունեությամբ և ամենատարբեր հարթակներում փորձում ներկայացնել ազգային ավանդական արժեքները:
Գայանե Մարկոսյանը շնորհավորեց անվանի բանաստեղծին, շնորհակալություն հայտնեց հայրենի եզերքը հոգով ու մտքով չլքելու և հեռավոր Իսպանիայում հայ գիրն ու մշակույթը տարածելու համար և նրան հանձնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի Շնորհավորագիրը: