Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

7-րդ համահայկական խաղերի բացմանը մասնակցում է նաև մարզի պատվիրակությունը

06.08.2019

Այսօր Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, կտրվի 7-րդ համահայկական խաղերի մեկնարկը: Մարզական կարևոր ստուգատեսին իր մասնակցությունն է բերել նաև Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ: 
Լոռու մարզի մասնակիցների կազմն ընդհանուր թվով 234-ն է (այդ թվում մարզիկներ՝ 134, պատվիրակություն՝ 100):
Բացման արարողությունը և մրցումային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, այնուհետև՝ մայրաքաղաք Երևանում:
Ընդհանուր առմամբ մրցաշարեր կանցկացվեն 17 մարզաձևերից, որոնցից 7-ը՝ Արցախում:
Լոռու մարզը մասնակցություն կունենա ֆուտզալ, ձեռքի գնդակ, շախմատ, բազկամարտ, սեղանի թենիս, աթլետիկա, բադմինթոն, լող, վոլեյբոլ սպորտաձևերից անցկացվող մրցաշարերին:
Հաջողություններ ենք մաղթում մեր մարզիկներին← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52