Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը տեսակցեց մարտակերտցի դպրոցականներին

05.08.2019

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեսակցեց «Լոռի-Մարտակերտ» համագործակցության 2019 թ. միջոցառումների ծրագրի շրջանակներում Լոռի ժամանած Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի դպրոցականներին:
14 դպրոցական՝ իրենց ղեկավարի ուղեկցությամբ, Լոռի են ժամանել հուլիսի 30-ին՝ Լոռու մարզպետարանի աջակցությամբ իրենց յոթնօրյա հանգիստն անցկացնելու «Գուգարք» ճամբարում:
Մարզի ղեկավարը նախ շնորհավորեց թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառանյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, ապա, ողջունելով երեխաներին, հետաքրքրվեց նրանց առօրյայով. դու՞ր է գալիս արդյոք Լոռին և ցանկություն կունենան վերադառնալու: Երեխաները նշեցին, որ առանձնահատուկ հմայված են մարզի բնությամբ: Նրանք իրենց գոհունակությունը հայտնեցին նաև ճամբարի տնօրինությունից՝ ընդգծելով վերջիններիս, ինչպես նաև Լոռու մարզպետարանի պատասխանատուների կողմից կազմակերպվող ժամանցային ծրագրերի բազմազանությունը: Մարզպետը ջերմ, մտերմիկ զրույցի ընթացքում կարևորեց երկու մարզերի միջև բարեկամության շրջանակներում երեխաների փոխայցելությունները և հույս հայտնեց, որ դպրոցականները Լոռու մարզից կհեռանան վառ և անմոռանալի տպավորություններով:
Ուսումնական տարվան ընդառաջ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ հանձնեց երեխաներին՝ հույս հայտնելով, որ նաև ուսման մեջ նրանք կլինեն առաջավորների շարքերում:
Անդրեյ Ղուկասյանը և երեխաները տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանի ուղեկցությամբ զորյանական հարկի ներքո ծանոթացան գրողի կյանքին ու գործունեությանը և համտեսեցին խնձորի այգու պտուղները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52