Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԼՈՒԾԵԼ ԱՆՕԹևԱՆ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

05.08.2019

 Դեռևս 2018 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեով նախատեսվեց 458 մլն դրամ հատկացնել մարզի 13 գյուղական համայնքներում բարձր պատրասատականություն ունեցող 44 բնակելի կիսակառույցները ավարտին հասցնելու համար: Ծրագիրն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը համագործակցում է «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ:
«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող մարզի 44 ընտանիքների կիսակառույց տների շինարարությունը մեկնարկեց 2019թ. մարտի 10-ին: Նախատեսվում է աշխատանքներն ամբողջությամբ ավարտին հասցնել նույն տարվա նոյեմբերի 25-ին:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին Լոռու մարզի Արևաշող համայնք, որտեղ ծրագրով կառուցվում են բնակարաններից երեքը:
Նրանք շրջեցին շինհրապարակում, մանրամասն ծանոթացան աշխատանքների ընթացքին:
Վահագն Վերմիշյանը նշեց, որ ծրագիրը կարելի է համարել իրապես հաջողված: Նա տեղեկացրեց, որ ծրագիրը շարունակական է լինելու, և Լոռու մարզում 2019-2020 թվականների ընթացքում նախատեսվում է ամբողջությամբ լուծել երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած բոլոր ընտանիքների կեցության խնդիրը:
-«Մեր տունը մեր ձեռքերով պիտի կառուցենք» արտահայտությունը պետք է կարգախոս դառնա բոլորիս համար,-ասաց քաղաքաշինության կոմիտեի նախագահը:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ շինաշխատանքներն իր հանձնարարությամբ լրջագույն հսկողության են ենթարկվում Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության կողմից, և ամեն շաբաթ ինքը տեղեկություն է ստանում աշխատանքների ամբողջական ընթացքի վերաբերյալ: Պետական բյուջեի միջոցներից այս տարի կհատկացվի հավելյալ 560 մլն դրամ՝ ևս 55 տների կառուցման համար:
-Լիահույս ենք, որ 2020 թվականին կառավարության կողմից հատկացվելիք 3 մլրդ դրամով ամբողջությամբ կլուծվի այս խնդիրը: Ես կարևորում եմ ինչպես կառուցվող բնակարանների ծավալները, այնպես էլ աշխատանքների որակը: Այսօր ինքներս համոզվեցինք, որ որակյալ բնակարանաշինություն է իրականացվում: Այդ մասին են վկայում իրենք՝ բնակարաների սեփականատերերը, ովքեր ամենաքաջատեղյակն են, քանի որ անձամբ են մասնակցում շինարարական աշխատանքներին,-նշեց մարզի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52