Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«ՀՈԴՎԱԾ 3» ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
01.08.2019
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն արդեն երկրորդ տարին Հայաստանում կազմակերպում է «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնը։
2019 թվականին փառատոնը նախատեսվում է կազմակերպել սեպտեմբերի 21-ին Երևան և Վանաձոր քաղաքաներում՝ նվիրված ատելության խոսքի դեմ պայքարին:
Կազմակերպչական որոշակի հարցեր քննարկելու, Լոռու մարզպետարանից աջակցություն ստանալու ակնկալիքով փառատոնի համակարգող թիմի անդամները՝ Մարի Աբրահամյանը, Անուշիկ Ռշտունին և Արթուր Հարությունյանը հանդիպեցին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանին:
Գայանե Մարկոսյանը վստահեցրեց, որ Լոռու մարզպետարանը պատրաստ և պատրաստակամ է տրամադրելու անհրաժեշտ աջակցություն՝ փառատոնը բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար:
Քննարկմանը ներկա էր նաև մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Փառատոնը նպատակ ունի հանրային մշակութային միջոցառումների միջոցով բարձրացնելու մարդու իրավունքների մասին իրազեկվածությունը, դառնալու երիտասարդների համար նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակ, ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 16:36:37