Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի շնորհակալագրով պարգևատրվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի Անտառտնտեսություն» մասնաճյուղի 81-ամյա բանվորուհին

01.08.2019

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհակալագրով և դրամական պարգևով խրախուսեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի Անտառտնտեսություն» մասնաճյուղի սեզոնային բանվորուհի Թամարա Սարդարյանին՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: Մարգահովտի անտառապետ Էմմա Գասպարյանի խոսքով Թամարա Սարդարյանն ամենատարեց և միևնույն ժամանակ ամենաառույգ ու նվիրյալ աշխատակցուհին է: 
Գայանե Մարկոսյանն առողջություն մաղթեց Թամարա Սարդարյանին՝ նշելով, որ մշտապես գնահատվելու ու մեծարվելու են ամենատարբեր ոլորտներում աշխատող իսկական նվիրյալները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52