Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լեռնապատ համայնքում ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են գերժամանակակից տեխնիկական լուծումներով
31.07.2019
Պետբյուջեի միջոցներով Լոռու մարզի Լեռնապատ համայնքում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ: 4.5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար կծախսվի 205 մլն դրամ: Կապալառու կազմակերպությունը «Լոռի ՃՇՇ» ընկերությունն է: Ճանապարհի հիմքի ուժեղացման աշխատանքներն իրականացվում են գերժամանակակից սառը մշակման տեխնոլոգիայով:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը և տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետի պաշտոնակատար Վահրամ Ղարսայանը տեղում ծանոթացան աշխատանքների ընթացքին:
Սառը մշակման տեխնոլոգիան նորույթ է ճանապարաշինության մեջ, և մասնագետների գնահատմամբ, ունի մի շարք առավելություններ:
Աշխատանքների վերջնաժամկետ է սահմանված 2019 թվականի հոկտեմբերի 30-ը: