Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի 5-րդ սերունդը սեպտեմբերի մեկից նոր ավյուն ու շունչ կներարկի Լոռու մարզի տասնյակ դպրոցների կրթական ու դաստիարակչական կյանքում
31.07.2019
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով 2018 թվականի դրությամբ ՀՀ 6 մարզի 52 գործընկեր դպրոցում ներկայացված են եղել շնորհալի երիտասարդներ, ովքեր որպես ուսուցիչներ աշխատանքի են անցել մասնագետների առավել մեծ կարիք ունեցող հայաստանյան տարածաշրջաններում: Այս տարի այդ ցուցանիշը զգալիորեն ավելացել է, որտեղ ամենամեծ թիվը կազմում են Լոռու մարզի ներկայացուցիչները:
Ծրագրի 5-րդ սերնդի նորամուտի տոնական միջոցառումը տեղի ունեցավ Ստեփանավանի մշակույթի տանը, որին ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ և, իհարկե, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմը:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ողջունեց երիտասարդ նորընծա ուսուցիչներին, նրանց մաղթեց մանկավարժական բեղուն գործունեություն և վստահեցրեց, որ կրթության ոլորտը լրջագույն ուշադրության է արժանանում անձամբ իր և մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության կողմից, պատրաստակամ են աջակցելու ցանկացած հարցում, հարկավոր է ընդամենը մշտական կապի մեջ լինել
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 16:36:37