Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գայանե Մարկոսյան.«Ֆինանսական միջոցների և սպառման շուկաների առկայության դեպքում մարզի տնտեսվարողները կկարողանան օգտագործել իրենց ողջ ներուժը և զարգացման լուրջ արդյունքներ կգրանցվեն»

30.07.2019

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց «Decis-international» կազմակերպության ներկայացուցիչ Տաներ Չեյկենին և Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչ Գարեգին Գալուստովին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի Ֆինանսատնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Արտավազդ Բեջանյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, բաժնի աշխատակիցներ:

Տ. Չեյկենը, ներկայացնելով այցի նպատակը, նշեց, որ Եվրոպական բանկի կողմից լիզորված է հանրապետության 3 մարզերում, այդ թվում՝ Լոռու մարզում տնտեսական ընդհանուր վիճակի գնահատում կատարելու և տեղեկանալու, թե բանկերը ի՞նչ վարկեր են առաջարկում ծրագրեր իրականացնելու համար՝ նպատակ ունենալով աջակցել տեղի բանկերին կատարելագործելու իրենց ֆինանսական միջոցները: Նա մի շարք հարցեր ուղղեց մարզպետի տեղակալին՝ ցանկանալով տեղեկանալ, որոնք են մարզի զարգացման ռազմավարական ուղղությունները, արդյունաբերական պոտենցիալը, առկա խնդիրները և այլն:

Գայանե Մարկոսյանը ողջունելով հյուրերին, նշեց, որ մարզպետարանը պատրաստ է աջակցել այն բոլոր ծրագրերին, որոնք կնպաստեն մարզի ընդհանուր զարգացմանը և մարիզ տնտեսվարողների համար լայն հեռանկարներ կստեղծեն: Նա նշեց, որ մարզի զարգացման ռազմավարական ուղղությունները 4-ն են՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ հանագամանալի տեղեկատվություն տրամադրելով առկա իրավիճակի և ոլորտների զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Անդրադառնալով առկա խնդիրներին՝ մարզպետի տեղակալը նշեց, որ դրանք առավելապես առնչվում են ֆինանսական միջոցների սղությանը՝ ներդրումներ կատարելու հնարավորությունների սղությամբ պայմանավորված և սպառման շուկաների սակավությամբ: Նշելով, որ ներկայում մարզը օգտագործում է իր հնարավորությունների մի փոքր մասը միայն՝ փոխմարզպետն ասաց, որ ֆինանսական միջոցների(այդ թվում նաև՝ արտոնյալ վարկերի) և սպառման շուկաների ընդլայնման դեպքում մարզի տնտեսվարողները կկարողանան օգտագործել իրենց ողջ ներուժը և զարգացման լուրջ արդյունքներ կգրանցվեն:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ հյուրերը նշեցին, որ պատրաստվում են լինել նաև փոքր և միջին ձեռնարկություններում, վերջիններիս աջակցող կազմակերպություններում, զրուցել նաև տնտեսվարողների հետ՝ վերջնական պատկեր ստանալու նպատակով, որից հետո կկազմվի ամփոփիչ փաստաթուղթ:

-Կատարված ուսումնասիրության հիմնան վրա Եվրոպական բանկը նախատեսում է աջակցել այն կազմակերպություններին, որոնք վերհանված խնդիրների լուծմանն ուղղված քայլեր կիրականացնեն,-ասաց Տաներ Չեյկենը՝ շնորհակալություն հայտնելով Լոռու մարզպտարանին աջակցության համար:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:18:02