Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼԵՌՆԱՎԱՆՑԻՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 190-ԱՄՅԱԿԸ
29.07.2019

Լոռու մարզի Լեռնավան համայնքը հուլիսի 27-ին նշում էր հիմնադրման 190-ամյակը, ինչի առիթով հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել գյուղում: Տոնակատարությանն իրենց մասնակցությունն էին բերել Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, այլ պաշտոնյաներ, զբոսարջիկներ հյուրեր:
Հազարամյակների պատմություն չունի Լեռնավան համայնքը: Հայաստանի շատ բնակավայրերի հետ համեմատած երիտասարդ է, սակայն հին է Լեռնավանի տոհմերի պատմությունը, նրանց արմատները դարերի խորքեր են հասնում և նոր շունչ են առել Արևելյան Հայաստանում: Լեռնավան բնակավայրը հիմնել են Մուշից և Բասենից գաղթած մեր հայրենակիցները, ուստի և նոր բնակավայրը շարունակել է նախնիների ավանդույթներն ու այն փոխանցել սերունդներին:
Լեռնավանցիների տոնի առիթով շնորհավորեց Գայանե Մարկոսյանը՝ մաղթելով բարեկեցություն, իսկ համայնքին՝ շարունակական զարգացում:
Տոնակատարության շրջանակներում կազմակերպվել էր գյուղմթերքների ցուցադրություն, հյուրասիրություն, համերգային ուրախ ծրագիր, ֆիլմի ցուցադրություն և ուրախ ժամանց: Զիլ մեքենաներով այցելություն կատարվեց նաև Մաղարա հնավայր և Բերդի ձոր կոչվող տարածք: