Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց «Նյու իդա» ընկերության ներկայացուցիչներին
26.07.2019
Հուլիսի 26-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց չինական «Նյու իդա» ընկերության տնօրեն Լուո Գանգին, ընկերության գլխավոր ներկայացուցիչ Յուրիկ Սարգսյանին:
Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ կազմակերպության կողմից մարզի ղեկավարին առաջարկվել էր Ստեփանավան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Կաթնաղբյուրի վարչական տարածքում, որտեղ ջրի հորատանցք կա, իրականացնել հանքային ջրերի արդյունահանման ներդրումային ծրագիր: Մարզպետ Ա. Ղուկասյանի անմիջական աջակցության և հետևողականության շնորհիվ ծրագրին անմիջապես ընթացք էր տրվել:
Այժմ ծրագիրը վերջնական փուլում է: Ընկերության ներկայացուցիչները մարզի ղեկավարին տեղեկացրեցին, որ հողատարածքի նպատակային նշանակության փոփոխության խնդիրն արդեն լուծված է: Շուրջ 10-օրյա ժամկետում հնարավոր կլինի կազմակերպել հողատածքի առք ու վաճառքը՝ շնորհակալություն հայտնելով նրան ամենօրյա աջակցության և հոգացավ վերաբերմունքի համար:
-Նույն սկզբունքով աշխատում ենք բոլոր ներդրողների հետ, ձեզ աջակցելը մեր պարտականությունն է,-ասաց Ա. Ղուկասյանը:
Կողմերը քննարկեցին նաև Արմանիս բնակավայրից դեպի Կաթնաղբյուր համայնք ընկած ճանապարհի բարեկարգման հարցը: Լուո Գանգը նշեց, որ պատրաստ են որոշակի ներդրում կատարել նաև այս խնդրի լուծման նպատակով: Մարզի ղեկավարն իր կողմից երաշխավորեց պետության աջակցությունը ու նաև համայնքային որոշակի ներդրում՝ ճանապարհն ամբողջությամբ բարեկարգելու նպատակով: