Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Լոռու մարզպետ ԱՆդրեյ Ղուկասյանը Սպիտակի տարածաշրջանում ծանոթացել են իրականացվող աշխատանքների ընթացքին
25.07.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն հուլիսի 24-ին աշխատանքային այցող եղավ Սպիտակի տարածաշրջանի Հարթագյուղ, Լոսաղբյուր, Մեծ Պարնի, Ծաղկաբեր և Լեռնապատ համայնքներում: Մարզի ղեկավարը նախ ծանոթացավ սուբվենցիոն ծրագրով իրականացվող ոռոգման ջրագծի կառուցման ընթացքին: Ծրագրի ընդհանուր արժեքը 28.9 մլն դրամ է, ջրագծի երկարությունը՝ 1850 մետր:
Համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանը մարզպետին տեղեկացրեց, որ ջրագծի կառուցմամբ համայնքային անջրդի հողերի զգալի մասը կդառնան ոռոգելի, ինչի հետևանքով զարկ կտրվի հողագործությանը:
Հարթագյուղում գործող «Աստղիկ» բարեգործական հիմնադրամը ևս իրականացնում է համայնքի զարգացման ծրագիր, որի հիմքում նույնպես ընկած է գյուղատնտեսությունը: Հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանի խոսքով, համայնքն այս ուղղությամբ զարգանալու հսկայական ներուժ ունի, ինչը բերելու մեծ առումով համայնքի զարգացմանը:
Հիմնադրամն աջակցում է համայնքի բնակիչներին՝ հողն օգտագործել մեծ պահանջարկ ունեցող հատիկաընդեղենի և նոր տիպի բուսամթերքի մշակման համար: ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52