Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են համայնքների խոշորացմանն ուղղված կառավարության ծրագրի ներկայացման և իրազեկման աշխատանքները

24.07.2019

Լոռու մարզի Արջուտ, Բազում, Ազնվաձոր, Դեբեդ, Դսեղ և Չկալով համայնքներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՏԻ և ՀԾ հարցերով բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը հանդիպեցին բնակիչների հետ։
Աշոտ Գիլոյանը տեղեկացրեց, որ խոշորացման այս փուլում նախատեսվում է մարզի 56 համայնքներից 45-ում իրականացնել գործընթացը՝ արդյունքում ձևավորելով համայնքային 13 փունջ:
Նա նշեց, որ խոշորացում եզրույթն ամենևին չի ենթադրում մի քանի համայնքների միացում, բյուջեների կրճատում կամ համայնքի բնակիչներին պատճառվող հավելյալ անհարմարություններ: Վարչական միավորները շարունակելու են ապրել իրենց բնականոն կյանքով ու կենցաղով, բնակիչների համար ևս անհարմարությունները հասցվելու են նվազագույնի: Խոշորացումն իրականացվում է միմիայն կառավարման համակարգում, որպեսզի հանրապետության բոլոր համայնքերը գործունեություն իրականացնեն մեկ միասնական ձևաչափով, կարողանան սեփական եկամուտների և պետության կողմից տրվող դոտացիոն միջոցների հաշվին իրականացնել տարիներով անլուծելի թվացող ծրագրեր, որոնք ոչ թե կլուծեն սոցիալական խնդիր, այլ կբարելավեն մարդկանց կենցաղային պայմաններն ու առողջ միջավայր կապահովեն աշխատելու և արարելու համար:
Խոշորացումը հնարավորություն կտա վերաիմաստավորելու հաստիքները, համայնքի կառավարման գործին կոչելու պատրաստված մասնագետների, ովքեր կիրականացնեն որակյալ աշխատանք և գործուն քայլերով կապահովեն համայնքի համաչափ զարգացումը:
Ժիրայր Ղազարյանը տեղեկացրեց կառավարության կողմից ակնկալվող միջամտությունը՝ դրական առումով: Մեկ պատուհանի սկզբունքով գործող քաղաքացիների սպասարկման գրասենյակները և խոշորացված համայնքներին տրամադրվելիք ֆինանսական զգալի միջոցները համայնքներում կլուծեն անիրականանալի թվացող առաջնահերթ տասնյակ խնդիրներ:
Կառավարության ներկայացուցիչները պատասխանեցին բնակիչների հարցերին, ամրագրեցին նրանց դիրքորոշումը՝ ընդգծելով, որ խոշորացման գործընթացն իրականացվելու է բնակիչների ցանկությամբ, այլ ոչ թե՝ պարտադիր-կամավոր սկզբունքով:
Նախ Լոռու մարզպետարանում, ապա՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կներկայացվեն քննարկումների արդյունքներն ու կփոխանցվեն բոլոր համայնքերի բնակիչների տրամադրությունները, կկազմակերպվեն այլ ձևաչափի հանդիպում-քննարկումներ ևս:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:44:34