Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Նոր Հայաստան» համահայկական փառատոնը՝ վանաձորյան բեմում

22.07.2019

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվեց «Նոր Հայաստան» համահայկական փառատոն՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին:

Փառատոնն անց էր կացվում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ՝ հուլիսի 16-23-ը՝ հյուրընկալվելով Հայաստանի Հանարպետության մարզերում:

Փառատոնի նպատակն էր աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք  մշակութային կապերի  ամ­րապնդմա­նը, սփյուռքում հայ մշակու­թա­յին ինք­նու­թյան  պահպանմանն ու զարգացմանը, հայրենիքի և սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, նոր նախա­գծերի  մշակմանը:

Հուլիսի 20-ին փառատոնի անցկացման վայրը վանաձորյան բեմն էր: Կազմակերպչական աշխատանքներն իրականացրել էր Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը:

Փառատոնի ընթացքում կատարումներով հանդես եկան սփյուռքից ժամանած պարային խմբեր՝ «Նարեկ»  պարախումբը՝  Կրասնոդարից, «Տաշիր» պարախումբը՝ ՌԴ Կալուգա  քաղաքից, «Գառնի» պարախումբը՝ Մոսկվայից, Հայաստան ներգաղթած  սիրիահայ երեխաներից կազմակերպված  «Հասկեր»  պարախումբը, «Նաիրի» պարախմբը՝  Ստավրոպոլից: Նրանց կատարումները զուգակցվեցին վանաձորյան համույթների  և անհատ կատարողների ելույթներով: Հանդես եկան Վանաձորի «Հորովել» մանկապատանեկան պարային ստուդիայի պարախումբը, Հենրիկ  Իգիթյանի անվան  Գեղագիտության Ազգային Կենտրոնի պարային ստուդիան, «Գորանի» համույթը, մենակատար Հրաչուհի Լոռեցյանը,ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը, Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի սան Անի Տիրացույանը:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի անունից ողջունելով և շնորհավորելով բոլոր ներկաներին՝  վարչության առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը մարզպետի անունից Հովհ.Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին նվիրված «Նոր Հայաստան» համահայկական փառատոնի համերգային ծրագրում բարձր կատարողականությամբ հանդես գալու, ինչպես նաև Սփյուռքում հայ ազգային պարարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար շնորհակալագրերով պարգևատրեց Վանաձորում հյուրընկալված պարային համույթներին:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53