Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Սոլար Գրուպ» ընկերությունը գործարարներին առաջարկում է նպաստավոր պայմաններ
22.07.2019
Հուլիսի 19-ին Լոռու մարզպետարանը «Սոլար Գրուպ»-ի հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում-իրազեկում՝ մարզում արևային էներգիայի օգտագործումը խթանելու նպատակով: Հանդիպման ընթացքում «Սոլար Գրուպ»-ի մասնագետները ներկայացրեցին մարզում արևային էներգետիկայի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև մարզի գործարար հատվածին տրվող արտոնություններն ու պայմանները:
Հանդիպումը վարում էր Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Անի Բաղդասարյանը:
Ներկա գործարարները հնարավորություն ունեցան մանրամասն ծանոթանալու ընկերության առաջարկած պայմաններին, սարքավորումների տեխնիկական հնարավորություններին:
Ընկերությունն ունի ավելի քան տասը տարվա փորձ վերականգնվող էներգետիկայի՝ այդ թվում արևային կայանների նախագծման, տեղադրման և սպասարկման ոլորտներում: Նպատակ ունենալով նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսերը՝ ընկերությունն առաջարկում է արդյունավետ լուծումներ:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց անհրաժեշտության դեպքում պարբերաբար իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ դրսևորելով անհատական մոտեցում: