Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այց Մեծավան խոշորացված համայնք
19.07.2019
Հուլիսի 18-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Տաշիրի տարածաշրջանի Մեծավան խոշորացված համայնքի Ձյունաշող և Պաղաղբյուր բնակավայրերում։
Ձյունաշողի վարչական կենտրոնում մարզի ղեկավարը խոսեց հավաքագրումներից՝ նշելով, որ ցուցանիշները ցածր են, ինչի հետևանքով իրակացվող ծրագրերը ևս նվազել են։ Նա իր խոսքում նշեց, որ բնակավայրն ունի արոտավայրերի և վարելահողերի զգալի պաշարներ՝, ուստի հարկավոր է կարևորել դրանց նպատակային օգտագործումն ու նպաստավոր պայմաններ ստեղծել ներդրողների համար։
Մարզի ղեկավարն այցելեց նաև Ձյունաշողի միջնակարգ դպրոց, որն այս ուսումնական տարում կունենա ընդամենը 21 աշակերտ։ Ինչպես ներկայացվեց մարզի ղեկավարին, դպրոցն ունի հատակի վերանորոգման և պատուհանների նորացման խնդիր։ Ա. Ղուկասյանը հորդորեց մինչ պետական միջոցներով իրականացվող որևէ ծրագրով խնդրի ամբողջական կարգավորումը դպրոցի տնտեսված միջոցներով մասնակի նորոգումներ իրականացնել։
Մարզի ղեկավարը եղավ նաև ներդրողների կողմից կառուցվող անասնագոմի շինհրապարակում։
Մեծավանի ջրամբարի պատվարը վթարված է: Ջրամբարն ունի 330 հա մակերես և մինչև 5.4 մլն խոր/մ տարողունակություն: Մարզի ղեկավարն առաջարկեց խնդրի լուծման հստակ նախագիծ ներկայացնել, որից հետո աշխատանքներ կտարվեն արդեն ջրամբարի և հարակից տարածքի նպատակային օգտագործման հնարավոր ծրագրերի իրագործման ուղղությամբ:
Պաղաղբյուրում մշտական բնակվում է 17 ընտանիք, որոնք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Այստեղ բնակիչները խոսեցին իրենց հուզող մի շարք խնդիրներից, որոնցից առաջնայինը գյուղամիջյան ճանապարհներն են։
Այց կատարվեց նաև 4-5 րդ դարերում կառուցված Մեծավանի Սուրբ Հովհաննես եկեղեցի, որը վերանորգվում է անհատ բարերարի միջոցներով:
Մարզպետը հանդիպեց «Բոզոյան» ընկերության ներկայացուցիչներին, որոնք հողատարածք են վարձակալել նաև նշված համայնքներում: Նրանք պատրաստվում են իրականացնել խոշոր ներդրում՝ հիմնելով 14.000 գլուխ անասունի համար նախատեսված խոզաբուծարան: