Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

19.07.2019

Մեկնարկում է <<ՄԵԿ ՕՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ>> նախագիծը
Օգոստոսի 1-ից Լոռու մարզպետարանում կմեկնարկի <<ՄԵԿ ՕՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ>> նախագիծը:
Հավատարիմ մնալով թափանցիկ աշխատելաոճի սկզբունքներին՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ավագ դասարանների աշակերտներին հրավիրում է մեկօրյա համատեղ աշխատանքի: Ողջ օրն անցկացնելով մարզպետի հետ, նրա աշխատանքային օրակարգին համապատասխան մասնակցելով թե՛ հանդիպումների, թե՛ շրջայցերի՝ լոռեցի դեռահասները հնարավորություն կունենան ոչ միայն շփվելու մարզի ղեկավարի հետ, այլև ծանոթանալու մարզպետի ու մարզպետարանի գործառույթներին, աշխատանքի բնույթին, մարզում առկա խնդիրներին:
Լոռու մարզի դպրոցների, վարժարանների/քոլեջների ավագ դասարանների աշակերտներին կոչ ենք անում լինել ակտիվ և օգտվել ընձեռնված հնարավորությունից:
Սիրելի՛ դեռահասներ, եթե ցանկանում եք մասնակցել այս նախագծին, կարող եք ձեր մոտիվացիոն նամակն ուղարկել marzpet.lori@mta.gov.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով, թե ինչու եք ցանկանում մասնակցել նախագծին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36