Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտին հասցվեց ևս 4 ծրագիր

19.07.2019

Հուլիսի 18-ին անցկացվեց ՀՀ Լոռու մարզի զբաղվածության աջակցության հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:

Օրակարգի առաջին հարցով հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը  տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ կառավարության 17.04.2014թ. թիվ 534-Ն որոշմամբ հաստատված Հավելված 21-ի՝ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործա­զուրկ­ների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգի պահանջ­ներին համապատասխան նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ բոլոր հանձնարարականները կատարվել են ժամկետների մեջ:

Նա տեղեկացրեց, որ ընթացքի մեջ գտնվող ևս 4 ծրագիր ավարտվել է՝ իրականացվելով ըստ ժամանակացույցի, առանց թերացումների և որակով: Այդ ծրագրերն են՝ Գուգարքի տարածաշրջանի Ազնվաձոր համայնքի կողմից իրականացված «Գերեզմանների ցանկա­պատում և տարածքի բարեկարգման աշխատանքներ», Դարպաս համայնքի կողմից իրականացված «Մանկապարտեզի խաղահրա­պարակի կառուցման և բարեկարգման աշխատանքներ», Սպիտակի տարածաշրջանի Գեղասար համայնքի կողմից իրականացված «Բնակչության սոցիալական պաշտպանու­թյան /ծիսակատարությունների և հանդիսու­թյան սրահ/ հաստատու­թյան վերանորոգում և տարածքի բարեկարգում», Թումանյանի տարածաշրջանի Ալավերդի համայնքի կողմից իրականացված «Ալավերդի համայնքի գերեզմանատան ցանկապատում»:

Նշված ծրագրերի մշտադիտարկման արդյունքները ներկայացրեցին տարածաշրջանային ծրագրերի խորհրդատուները: Առանձին քննարկում ծավալվեց Գեղասարում իրականացված «Բնակչության սոցիալական պաշտպանու­թյան /ծիսակատարությունների և հանդիսու­թյան սրահ/ հաստատու­թյան վերանորոգում և տարածքի բարեկարգում» ծրագրի շուրջ: Նախկին հանդիսությունների սրահը հիմնանորգվել է, սակայն ներկայում անհրաժեշտություն է առաջացել ասֆալտապատելու բակը և գույք ձեռքբերելու, որպեսզի հնարավոր լինի սրահը ծառայեցնել իր նպատակին: Վերջիններիս հետ կապված՝ Գ. Մարկոսյանը նշեց, որ մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչության կողմից նախահաշվային աշխատանքներ են իրականացվել և պետական ծրագրերի առկայության դեպքում այն ևս կյանքի կկոչվի: Համայնքի ղեկավար Վարազդատ Գրիգորյանը նշեց, որ գույքի ձեռքբերումը պատրաստ են իրականացնել բարերաների և համայնքի բյուջեի միջոցներով, իսկ ասֆալտապատման ծրագրի իրականացման դեպքում համայնքը պատրաստ է 20 տոկոս ներդրում կատարել:

Դրական գնահատելով կատարված աշխատանքները՝ Գ. Մարկոսյանը կարևորեց ծրագրերը ամբողջական, սահմանված ժամանակացույցին համապատասխան իրականացնելու անհրաժեշտությունը, որպեսզի հետագայում լրամշակելու անհրաժեշտություն չառաջանա:

Հանձնաժողովը արձանագրեց նշված 4 ծրագրերի ավարտը: Այսպիսով, ավարտին հասցվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործա­զուրկ­ների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակներում իրականցվող  ընդհանուր առմամբ 6 ծրագիր(հունիսի 11-ին անցկացված նիստին արձանագրվել էր 2 ծրագրի ավարտը):

Այս տարվա համար նախատեսված վերջին ծրագրի՝ Գյուլագարակ համայնքի կողմից իրականացվող «Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ բնակավայրի գերեզմանատան ցանկապատում և բարեկարգման աշխատանքներ», ավարտը նախատեսվում է հուլիսի վերջին:

  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52