Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքի հրավեր
18.07.2019
Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2019թ. ապրիլի 23-ի, N 90-Ա որոշման ստեղծվել է ՀՀ Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկ, որը Երևանի քաղաքապետարանի կազմում գործող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է: Հաշվի առելով, որ նորաստեղծ կազմակերպությունը դեռևս համալրված չէ բավարար մարդկային ռեսուրսներով՝ բանվորներով, որոնք անհրաժեշտ են հիմնարկի աշխատաքները պատշաճ և որակով իրականացնելու համար կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և աշխատանքին նվիրված բանվորների:
Աշխատանքային պայմաններ են 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ, 200.000 դրամ աշխատավարձ(ներառյալ հարկերը), աշխատավարձը կվճարվի ամսվա մեջ երկու անգամ, եռամսյակը մեկ լավագույն աշխատողները կխրախուսվեն աշխատավարձի 30 տոկոսի չափով:
Ցանկացողները կարող են դիմել (091) 42 49 61 հեռախոսահամարով՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանին կամ նամակ ուղարկել էլ. հասցեին՝ yerevan.19@mail.ru: