Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Լոռու մարզպետարանում
18.07.2019
Հուլիսի 17-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց շուրջ 30 քաղաքացի Վանաձորից և մարզի բոլոր տարածարջաններից: Այս անգամ գերակշռում էին անձնական բնույթի, աշխատանքի տեղավորման, բնակապահովման՝ այդ թվում բնակարանային պայմանների բարելավման վերաբերյալ խնդիրները:
Քաղաքացիներին մարզպետն առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել և վստահեցրեց, որ դրանց, լրացուցիչ ուսումնասիրություններից հետո, լուծում կտրվեն մարզպետարանի իրավասությունների և հնարավորությունների սահմաններում:
Որոշ հարցերի մարզի ղեկավարը հենց տեղում լուծում տվեց՝ համապատասխան հանձնարարություններ տալով մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին: