Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հավանության է արժանացել ևս 6 ծրագիր. այս տարի միայն սուբվենցիոն միջոցներով Լոռու մարզում կիրականացվեն շուրջ 2.3 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրեր
17.07.2019
![](http://lori.mtad.am/files/n_pics/21280_s.jpg)
2019 թ. ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրամադրվող սուբվենցիաներ ստանալու համար Լոռու մարզի թվով 25 համայնք ներկայացրել էր 60 ծրագրային հայտ: Հայտերի ներկայացման սկզբնական փուլում 6 ծրագիր տարբեր պատճառներով դուրս է մնացել ոլորտային մարմիններում հետագա քննարկման ենթակա ցանկից` ոչ նպատակահարմար լինելու կամ համայնքի կողմից հրաժարվելու պատճառով: Մնացած 54 ծրագիրը` ընդհանուր մոտ 2,3 մլրդ դրամ նախնական արժեքով, սահմանված ժամկետում և կարգով ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Հուլիսի 11-ին փոխվարչապետ Տ. Ավինյանի մոտ կայացած նիստի ընթացքում սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի ընթացիկ նիստին քննարկվել և հավանության է արժանացել մարզի համայնքների կողմից ներկայացված ևս 6 ծրագիր: Այսպիսով, հաստատված ծրագրերի ընդհանուր թիվը ներկայում 51-ն է.
1. Մեծավան համայնքի «Մանկապարտեզի տարածքի բարեկարգում». նախահաշվային արժեքը` 25.006.820 դրամ:
2. Տաշիր համայնքի «Մարզադպրոցի վերանորոգման և գույքի ձեռքբերման ծրագիր». նախահաշվային արժեքը` 12.382.280 դրամ:
3. Սարահարթ համայնքի «Խմելու ջրի ցանցի բարելավում» նախահաշվային արժեքը` 9.201.300 դրամ:
4. Դսեղ համայնքի «Փողոցների գիշերային լուսավորության անցկացում»` նախահաշվային արժեք` 12.772.630 դրամ,
5. Թումանյան համայնքի «Լորուտ բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում». նախահաշվային արժեք` 14.300.000 դրամ,
6. Ջրաշեն «Համայնքի փողոցների վերակառուցման աշխատանքներ». նախահաշվային արժեք` 56.543.090 դրամ:
Մինչ այս հաստատված ծրագրերի ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=501895253915857&id=244085213030197&__tn__=K-R: